Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին

Լուրեր

08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինական Exilenova+-ն և Supernova+ մոնիթորինգային տելեգրամ ալիքները հայտնում են Ռյազանի մարզում գտնվող «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի և Բաշկորտոստանում «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանի վրա հարձակման մասին, գրում է Current time-ը։

Astra-ն պարզել է, որ հրդեհ է բռնկվել «Սաստա» հաստոցաշինական գործարանի տարածքում, որտեղ գտնվում է նաև «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնը։ «Յանդեքս»-ը հայտարարել է Yandex Cloud ամպային հարթակի առանձին հասանելիության գոտու էլեկտրամատակարարման «խափանումների» մասին և նշել, որ աշխատանքներ են իրականացվում «միջադեպի» հետևանքները վերացնելու ուղղությամբ։

Ավելի ուշ ընկերությունը հաստատել է, որ Սասովոյում գտնվող տվյալների կենտրոնում տեղի է ունեցել «միջադեպ, որն ազդել է ենթակառուցվածքի մի մասի վրա»։

«Ներկայում իրավիճակը տարածքում վերահսկողության տակ է, տուժածներ չկան։ Թիմն աշխատում է միջադեպի հետևանքները վերացնելու և վնասված ծառայությունների աշխատանքը վերականգնելու ուղղությամբ»,- ՌԲԿ-ին հայտնել են ընկերությունից։

Հարձակումից հետո «Յանդեքս»-ի որոշ ծառայությունների աշխատանքում խափանում է առաջացել։ «Դոժդ» հեռուստաալիքը նկատել է, որ անհասանելի են դարձել նաև ռուսական ինտերնետային տարածքի (Ռունետ) մի շարք այլ կայքեր, այդ թվում՝ ավտոմատ հրապարակումների համար նախատեսված Postmypost հարթակը և «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տարածաշրջանային տարբերակը։

Astra-ն, ուսումնասիրելով Բաշկորտոստանում տեղի ունեցած հրդեհի կադրերը, նույնպես հանգել է եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, հրդեհը տեղի է ունեցել «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատ» նավթավերամշակման գործարանի տարածքում, որը Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման և նավթաքիմիական համալիրներից մեկն է։

Ձեռնարկությունը, որը նախկինում բազմիցս ենթարկվել է ուկրաինական հարձակումների և դրանցից հետո դադարեցրել է աշխատանքը, գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից շուրջ 1 400 կիլոմետր հեռավորության վրա։

Exilenova+-ը, հղում անելով տեղի բնակիչներին, հայտնում է Ստերլիտամակում պայթյունների մասին։

Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Օրենբուրգի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սամարայի, Սարատովի, Սմոլենսկի, Տամբովի, Տուլայի և Ուլյանովսկի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Բաշկորտոստանի, բռնակցված Ղրիմի, Թաթարստանի տարածքների, ինչպես նաև Սև ծովի  վրա խոցվել է 399 ուկրաինական անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի