«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.10.2026 | 19:04Ազգային ժողովում պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում բանավեճ է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ ՏԻՄ ընտրությունների, համայնքների խոշորացման և տեղական ժողովրդավարության վերաբերյալ:
Պատգամավորն իր ելույթում քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Նա նշեց, որ Թումանյանի տարածաշրջանի վերջին ընտրություններում իշխող քաղաքական ուժի թեկնածուի դեմ նույնիսկ մեկ այլընտրանքային թեկնածու չի եղել, և արձանագրվել են Խորհրդային Միության կամ Չեչնիայի ընտրությունների նման բարձր տոկոսներ։
Ասլանյանի պնդմամբ՝ իշխանությունները «համայնքներում արած ասֆալտի կատոկով անցել են տեղական ժողովրդավարության վրայով»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թումանյանում այլընտրանքային թեկնածուի բացակայությանը՝ Փաշինյանը հայտարարեց․ «Ձեր քաղաքական ուժի անունն է «Ուժեղ Հայաստան», մեր քաղաքական ուժի անունը չի «Ուժեղ Հայաստան»։ Թեկնածո՛ւ առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

