Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
07.10.2026 | 17:50
Նա դիվերսանտ չէ․ Սուրեն Պապիկյանը՝ Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում պատասխանեց Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի հայտնվելու միջադեպին վերաբերող հարցին։

Պաշտպանության նախարարը, անդրադառնալով շրջանառվող լուրերին, հայտարարեց, որ ձերբակալված ադրբեջանցի զինծառայողը դիվերսանտ չէր։ Նրա խոսքով՝ այդ մասին է վկայում այն փաստը, որ ձերբակալության ընթացքում նա որևէ դիմադրություն ցույց չի տվել իրավապահ մարմիններին։

Սուրեն Պապիկյանը միևնույն ժամանակ ընդունեց, որ միջադեպի հետ կապված եղել են թերացումներ, որոնք ունեցել են և կունենան համապատասխան հետևանքներ։

Նախարարը նշեց, որ ահազանգն ստանալուն պես պատկան մարմիններն իրականացրել են օրենքով սահմանված անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ փնտրողական աշխատանքներ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ թերացումների վերաբերյալ ամբողջական հետևանքների և գնահատականների մասին հնարավոր կլինի խոսել միայն ընթացող ծառայողական քննության և քննչական գործողությունների ավարտից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան