«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սյունիքում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության տեսանկարահանմանն ու դրա հրապարակման նպատակահարմարությանը՝ ընդգծելով, որ թեմայի շուրջ ընթացող շահարկումներն անընդունելի են։

Խորհրդարանում հարցուպատասխանի ընթացքում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը հետաքրքրվեց՝ հայ քաղաքացիների ձերբակալության կադրերը հաճախ հայտնվում են սոցիալական ցանցերում, մինչդեռ ադրբեջանցու ձերբակալման գործընթացը չի տեսանշվում կամ չի հանրայնացվում։

Արձագանքելով հարցադրմանը՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ «հայ, թուրք, ադրբեջանցի» շեշտադրումներն ու շահարկումները որևէ օգուտ չեն բերում։

«Այդ դեպքը, որը տեղի է ունեցել, ընդհանրապես որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որ մենք այսօր մեր դաշտում տեսնում ենք։ Ընդհուպ բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում հաստատված խաղաղությունը»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ որոշ շրջանակների համար կապ չունի, թե ինչ պայմաններում է դեպքը տեղի ունեցել, քանի որ նրանց քաղաքական ասելիքը դրանից չի փոխվում։

Անդրադառնալով կադրերի առկայությանն ու հրապարակմանը՝ Փաշինյանը հայտնեց, որ նախկին դեպքերը նկատի ունենալով՝ ինքը խնդրել է իրավապահներին խուսափել ձերբակալությունների նմանատիպ կադրեր հրապարակելուց։

Վարչապետը նաև հավելեց, որ ադրբեջանցի զինվորը ձերբակալման պահին դիմադրություն ցույց չի տվել և ունեցել է վնասվածքներ․ «Ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ակնհայտորեն ձերբակալության պահին դիմադրություն ցույց չի տվել ընդհանրապես։ Ինչքան հասկանում եմ, նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել, և գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»։

Փաշինյանը խոստացավ լրացուցիչ ճշտել տեսանկարահանման առկայության վերաբերյալ մանրամասները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան