ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել

Լուրեր

07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխվել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
Բոլորը

50-ամյա Քրիստա Փայքը, որն ԱՄՆ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկվելու ընթացքում դիմացել է մահացու դեղամիջոցի երկու ներարկման, գիտակցության է եկել և կարող է խոսել։ Այդ մասին նրա փաստաբանները հայտնել են BBC-ին։ Ներկայում Փայքը շարունակում է բուժումը հիվանդանոցում։ Այնտեղ նրան պահում են ձեռնաշղթաներով, գրում է  The Insider-ը։

Փայքը մահապատժի էր դատապարտվել 1995 թվականին կատարված սպանության համար և անցած չորեքշաբթի ողջ էր մնացել մահացու ներարկման երկու անհաջող փորձից հետո։ Թենեսի նահանգում նա պետք է դառնար վերջին 200 տարվա ընթացքում մահապատժի ենթարկված առաջին կինը։ Այն բանից հետո, երբ Փայքը ողջ է մնացել, նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մի քանի օր անգիտակից վիճակում է եղել։

Նրա ապաքինումը փաստաբաններն ու բժիշկներն աննախադեպ են անվանում։ Ենթադրվում է, որ նա միակ մարդն է, որը կարողացել է ողջ մնալ մահացու ներարկումից հետո։

Ներկայում պաշտպանական կողմը երկարատև վերականգնման շրջան է ակնկալում։ Հայտնի չէ՝ արդյո՞ք Փայքին կրկին մահապատժի ենթարկելու փորձ կարվի։ Մահապատժի անհաջող փորձից հետո Թենեսիի իշխանությունները նահանգում կասեցրել են բոլոր մահապատիժների իրականացումը։

Քրիստա Փայքը մահվան էր դատապարտվել 1995 թվականին 19-ամյա Քոլին Սլեմերի սպանության համար։ Հանցագործության պահին նա 18 տարեկան է եղել։ Փայքը չի հերքել սպանությանը մասնակցությունը, սակայն նրա փաստաբանները տարիներ շարունակ փորձել են չեղարկել մահապատժի դատավճիռը՝ ի թիվս այլ հանգամանքների մատնանշելով մանկության տարիներին նրա նկատմամբ գործադրված սեռական բռնությունը և հոգեկան խանգարումները։ Մահապատժի անհաջող փորձից հետո պաշտպանական կողմը նահանգապետին խնդրել է մահապատժի դատավճիռը փոխարինել ցմահ ազատազրկմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի