Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
Քաղաքականություն
07.10.2026 | 16:04
Ադրբեջանից Ուկրաինա է ուղարկվել էլեկտրական սարքավորումների հերթական խմբաքանակը՝ որպես մարդասիրական օգնություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուկրաինական կողմի դիմումի հիման վրա ձևավորված մարդասիրական բեռը ներառում է մալուխներ, լարեր, տրանսֆորմատորներ և այլ էլեկտրական սարքավորումներ՝ ընդհանուր 2,5 մլն մանաթ արժեքով։
Ադրբեջանը նախկինում նույնպես Ուկրաինային ուղարկել է էլեկտրամատակարարմանն առնչվող մարդասիրական օգնություն։
Նշվում է, որ օգնության ուղարկումն ապահովվել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարարության կողմից՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝ 2026 թվականի սեպտեմբերի 21-ի կարգադրության հիման վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

