Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel

Լուրեր

07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի արտաքին հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալներ փոխանցել Ադրբեջանին, հայտնում է Der Spiegel-ը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

Քննիչները ենթադրում են, որ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո Աուգուստ Հաննինգը վերլուծական զեկույցներ էր պատրաստում «օտարերկրյա հետախուզական ծառայության անվտանգության ապարատի աշխատակցի» համար։ Der Spiegel-ը նշում է, որ այդ անձը կարող էր լինել Ադրբեջանի հետախուզության սպա։

Պետական ծառայությունից հեռանալուց հետո Հաննինգը տեղափոխվել է մասնավոր բիզնես և աշխատել որպես խորհրդատու և լոբբիստ։ Նա եղել է նաև Գերմանա-ադրբեջանական ֆորումի վարչության անդամ։

Հաննինգը Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությունը ղեկավարել է 1998-2005 թվականներին։ Մինչ այդ՝ 1980-ականների երկրորդ կեսին, նա աշխատել է Արևելյան Բեռլինում՝ ԳԴՀ-ի մշտական ներկայացուցչությունում։ Այնտեղ Հաննինգը, ի թիվս այլ հարցերի, զբաղվել է ԳԴՀ այն քաղաքացիների «փրկագնմամբ», որոնք ցանկանում էին փախչել ԳԴՀ։ Գերմանիայի վերամիավորումից հետո Հաննինգը Բոննում տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառավարությունում և համակարգել է հատուկ ծառայությունների գործունեությունը։

2000 թվականի մարտին Հաննինգն անձամբ մեկնել է Չեչնիա, որտեղ այդ ժամանակ պատերազմ էր ընթանում։ ԶԼՄ-ները գրել էին, որ այդ այցի թույլտվությունն անձամբ տվել էր Վլադիմիր Պուտինը։ 2005 թվականի փետրվարին BND-ի ղեկավարին նկատել էին ռուս մոդելների մասնակցությամբ նորաձևության ցուցադրության հյուրերի շարքում, որն անցկացվում էր Բեռլինում՝ Ունթեր-դեն-Լինդենում գտնվող ՌԴ դեսպանատանը։

2021 թվականին Հաննինգը Լոնդոնի դատարանին գրավոր ցուցմունք էր տվել Օլեգ Դերիպասկայի օգտին՝ ռուսաստանցի մեկ այլ օլիգարխի՝ Միխայիլ Չոռնիի հետ նրա դատական գործընթացի շրջանակում։ Իսկ 2016 թվականին նա Բեռլինում մասնակցել էր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախկին ղեկավար Վլադիմիր Յակունինի «Քաղաքակրթությունների երկխոսություն» հիմնադրամի կողմից կազմակերպված համաժողովին։

2019 թվականին Հաննինգը հայտնվել էր ռուս-բրիտանացի գործարար Գրիգորի Գուսելնիկովին պատկանող լատվիական բանկի սնանկության հետ կապված սկանդալի կենտրոնում։ BND-ի նախկին ղեկավարն այդ բանկի Վերահսկիչ խորհրդի անդամ էր։ 2021 թվականին Լատվիայում Հաննինգի և այլ անձանց դեմ ավելի քան 30 միլիոն եվրոյի հայց էր ներկայացվել՝ բանկի պարտատերերին վճարումներ կատարելու նպատակով։ BND-ի նախկին ղեկավարը կարող էր զրկվել անշարժ գույքից և ընկերություններում ունեցած բաժնեմասերից։ Նրա կենսաթոշակի մի մասը սառեցվել էր։

Հաննինգի՝ լրտեսության կասկածանքով ձերբակալության մասին ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի Դաշնային գլխավոր դատախազությունը։ Նրա տվյալներով՝ BND-ի նախկին ղեկավարը, մասնավորապես, կասկածվում է պետական դավաճանության փորձի և մեկ այլ երկրի շահերից ելնելով գաղտնի հետախուզական գործունեություն իրականացնելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան  սպառնում է վեց ամսից մինչև 10 տարվա ազատազրկում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի