ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

ՀԾԿՀ-ում «Firebird AI» տվյալների կենտրոնի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ներկայացուցիչները քննարկել են կենտրոնի՝ էլեկտրաէներգետիկ համակարգին միացման, անհրաժեշտ հզորությունների ապահովման և համակարգի վրա հնարավոր ազդեցության հարցերը։

ՀԾԿՀ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

«Սույն թվականի հոկտեմբերի 6-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Firebird AI» արհեստական բանականության տվյալների կենտրոնի և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրաէներգետիկ համակարգին միացման, անհրաժեշտ հզորությունների ապահովման և համակարգի վրա դրանց հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, նախանշվել են հետագա քննարկումների և համագործակցության ուղղությունները»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսին հայտարարել էր, որ եթե մեկ–մեկուկես տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի էական ավելցուկ ուներ, ապա այժմ այդ ավելցուկն այլևս չկա, քանի որ արհեստական բանականության կենտրոնների զարգացումը կտրուկ մեծացնում է պահանջարկը։ Օգոստոսին նա նաև հայտնել էր, որ Հայաստանում արդեն երեք սուպերհամակարգչային/ԱԲ կենտրոն է բացվել և առաջիկա ներդրումները էներգիայի պահանջարկը մեծացնելու են «ահռելի տեմպերով»։