Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Քաղաքականություն
05.10.2026 | 23:19
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Խավիեր Փոլադյան Ալաբաչյանը նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։
Մեկ այլ որոշմամբ Հայկ Շահբազյանը նույնպես նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով խորհրդականի կարգավիճակով։

