ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Քաղաքականություն
05.10.2026 | 23:05
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահ, Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ Ժորժ-Լուի Բուշեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ-ն։Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բելգիայի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն առնչվող հարցեր։
Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցության ընդլայնման և զարգացման հնարավորություններին։Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման վերաբերյալ։Կարևորվել է նաև միջխորհրդարանական կապերի զարգացումը:

