Նոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերը կտրամադրվեն նոր ձևաչափով՝ 14 հասցեում
Անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը նոյեմբերի 1-ից կգործի նոր ձևաչափով․ կենսաչափական նոր ծառայությունները կմատուցվեն մասնավոր գործընկերոջ կողմից՝ ժամանակակից, բարեկարգ և քաղաքացիների հարմարավետ սպասարկման համար նախատեսված գրասենյակներում․ այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից՝ նշելով, որ սպասարկման նոր գրասենյակները կգործեն 14 հասցեում․
Երեվան • «Երևան Մոլ»՝ Արշակունյաց պողոտա, 34/3 • «Մեգամոլ»՝ Գայի պողոտա, 16
Արարատի մարզ • Արտաշատ՝ Օգոստոսի 23-ի փողոց, 79/8
Վայոց ձորի մարզ • Եղեգնաձոր՝ Կամոյի փողոց, 11/1
Սյունիքի մարզ • Կապան՝ Ա. Մանուկյան փողոց, 3/41
Արմավիրի մարզ • Վաղարշապատ՝ Վ․ Սարգսյան փողոց, 111/1
Արագածոտնի մարզ • Աշտարակ՝ Վ. Պետրոսյան փողոց, 51/1
Կոտայքի մարզ • Աբովյան՝ Է. Պետրոսյան փողոց, 4/7, 62 • Հրազդան՝ Զորավար Անդրանիկի պողոտա, 3 (Հայփոստ)
Շիրակի մարզ • Գյումրի՝ Կայարանամերձ հրապարակ, 1 («Գյումրի» կայարան)
Լոռու մարզ • Վանաձոր՝ Աղայան փողոց, 76/6
Տավուշի մարզ Իջևան՝ Անկախության փողոց, 19/79
Գեղարքունիքի մարզ • Գավառ՝ Կենտրոնական հրապարակ, 1/1 (Հայփոստ) • Մարտունի՝ Պ․ Պռոշյան փ․ 4, 12
2027 թվականի առաջին եռամսյակում նոր գրասենյակների թիվը կհասնի խոստացված 23-ին։ Գրասենյակներ կգործեն․
Սյունիքի մարզում՝ Մեղրիում և Գորիսում, Արմավիրի մարզում՝ Արմավիրում, Տավուշի մարզում՝ Դիլիջանում և Բերդում,
Լոռու մարզում՝ Ալավերդիում և Ստեփանավանում, Շիրակի մարզում՝ Արթիկում,
Արարատի մարզում՝ Արարատում։

