Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից արձանագրված ընտրախախտումները

Լուրեր

24.02.2026 | 19:45
«Իմ կյանքը լուրջ վտանգի տակ է «Վանաձոր»-ի բերդում»․ կալանավորը սպառնալիքներ է ստանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:37
Մեկ միլիոն այց՝ առողջության ապահովագրության շրջանակում. Ավանեսյան
24.02.2026 | 19:27
Երևանում մեկնարկել են Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 19:10
Քրեակատարողական ծառայողները ձերբակալել են «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանին
24.02.2026 | 19:00
Ռուսները կանչել սպառնացել էին, որ եթե ԵՄ գնաք՝ կկորցնեք Արցախը․ հիմա կորցրել ենք, ի՞նչ եք ասելու․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:47
Շամիրամ համայնքին է վերադարձվել շուրջ 13.6 հա մակերեսով երկու հողամաս. Դատախազություն
24.02.2026 | 18:35
Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Դուբայի մրցաշարում
24.02.2026 | 18:26
Ապագան պետք է բերել, տեղադրել էսօրվա մեջ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 18:18
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Պաղեստինի առաջին դեսպան Իսա Կասիսիենին
24.02.2026 | 18:06
Դատարան են հանձնվել Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզան Խաչատրյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
24.02.2026 | 18:00
4,5 մլրդ դրամ՝ ԱԺ ընտրությունների համար // Իրանի դեսպանը՝ համատեղ զորավարժությունների մասին․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 17:55
Ժնևում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ փոխնախարարները
24.02.2026 | 17:50
Ըստ ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության՝ Փարիզը և Լոնդոնը մտադիր են Ուկրաինային միջուկային տեխնոլոգիաներ փոխանցել
24.02.2026 | 17:39
Երևանում գիշերը սպասվում է կարճատև անձրև
24.02.2026 | 17:28
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը դատարանի առջև կկանգնի բռնաբարության գործով
Բոլորը

2018թ. դեկտեմբերի 9-ին  ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնում  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Արարատի մարզի՝ Մասիսի, Գեղարքունիքի մարզի՝  Ճամբարակի և Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջաններում:

Գյումրի

 

31/34 08:15 սահմաններում Յազիչյան Աննա Կարապետի անվամբ քաղաքացին ներկայանալով տեղամաս, հայտնել է, որ հանդիսանում է Բարգավաճ Հայաստանի դիտորդ, սակայն վկայականի վրա նշված էր «Աբովյանի ուսանողական խորհուրդ»: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի  դիտորդը պահանջել է հանձնաժողովի  նախագահից, որպեսզի տվյալ փաստը արձանագրվի գրանցամատյանում, սակայն պահանջը մերժվել է: ԿԸՀ-ի կայքից պարզվել է, որ տվյալ կազմակերպության դիտորդների ցանկում այդ անվամբ դիտորդ գրանցված չէ:

 

Մասիս

11/15 «Ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտ» կազմակերպությունից ներկա է եղել 2 դիտորդ, կազմվել է արձանագրություն, մեկը դուրս է եկել:

 

11:41 13:30

Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկները ընտրողներին հանձնելու ժամանակ, 7-րդ համարի քվեաթերթիկները միշտ դնում են վերևի հատվածում (ԲՀԿ): Արարատի գյուղի Խարբերդ գյուղի (որտեղ գտնվում է նշված տեղամասը) գյուղապետը գտնվում է տեղամասի մուտքի մոտ, իսկ որդին հանդիսանում է ԲՀԿ-ի վստահված անձը: Ընտրողները քվեարկությունից առաջ և հետո մոտենում են նրանց : «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդին հայտնել է, որ իր նկատմամբ հանձնաժողովի անդամների կողմից հոգեբանական ճնշումներ են գործադրվում, փորձել է նկարահանումներ իրականացնել, սակայն թույլ չեն տվել, դիտորդին նաև տեղեկացրել է, թե ինչպես է լսել, որ հանձնաժողովի անդամները միմյանց մեջ պայմանավորվում են, որ ինչ-որ խախտում գտնեն ու «Սասնա ծռեր» կուսակցության վստահված անձին հեռացնեն ընտրատեղամասից:

 

11/15 12:45-ի սահամններում «Մենք» դաշինքի վստահված անձը անընդհատ շրջել է քվեախցիկների միջև:

 

Սիսիան

34/20 10:45- սահմաններում «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից տեղամասում միաժամանակ ներկա և գրանցված են եղել  2 դիտորդ: Ժամը 10:47-ին երկուսն էլ դուրս են եկել: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդը առաջարկել է խախտումը արձանագրել, հանձնաժողովի նախագահը հրաժարվել է։

34/35 14։17 Տեղամաս մտան «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ» կազմակերպությունից 2 դիտորդ, փորձեցին գրանցվել,  (գրանցվեց միայն մեկը, 2-րդը ներկայացավ որպես դիտորդի «կցորդ»)։ Դիտորդը դիմեց հանձնաժողովի նախագահին՝ խախտումը վերացնելու համար, որից հետո երկուսն էլ հեռացան տեղամասից։

Ճամբարակ

20\33 08:30 – Ընտրողների ցուցակի մոտ նստած հանձնաժողովի անդամը ընտրողների ցուցակում  գրանցում է ընտրողների անձնագրային տվայլները: Այս մասին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի դիտորդի դիտարկմանը ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը պատասխանել է, որ տեղը կա՝ գրանցում ենք: Հանձանժողովի նախագահը  զանգահարել է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, որտեղից  ասել են, որ  խախտում չկա: