Հասարակությունը կազատվի՞ կեղծարարի պիտակից, կախված է իշխանության քաղաքական կամքից. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ:

– Պարոն Նորիկյան, Ձեր տեղեկություններն ինչի՞ մասին են խոսում, այս խորհրդարանական ընտրություններում չարաշահումներ գրանցվում են, թե՞ ոչ:

– Գիտեք, եթե համեմատենք նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած չարաշահումների, խախտումների և ԶԼՄ-ների բարձրաձայնած ահազանգերի հետ, բնականաբար՝ անհամեմատելի են այսօրվա ընտրությունների ընթացքն ու բովանդակությունը: Ամբողջ օրվա ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ մեկ կամ երկու ահազանգի մասին եմ լսել, ինչն օրինաչափ է: Մենք պետք է արձանագրենք, որ իդեալական ընտրություններ չեն կարող լինել և ցանկացած երկրում կարող է արձանագրվել ընտրախախտումների որոշակի շեմ: Բայց նախորդ ընտրությունների հետ համեմատելու եզրեր ուղղակի չկան:

– Ճիշտ հասկացա, որ այսպիսի ընտրություն դեռ չեք տեսել…

– Ես չեմ տեսել: Պետք է խոստովանեմ, որ այսպիսի տրամադրվածությամբ, տոնայնությամբ ընտրություններ դեռ չեմ տեսել:

– Հավատո՞ւմ եք, որ հեղափոխությունից հետո իրավապահ համակարգը փոխվել է, և հնարավոր ընտրախախտումներին իրավական գնահատականներ կտրվեն:

– Միանշանակ պետք է արձանագրել, որ իրավապահ համակարգում դեռևս մեծ անելիքներ կան՝ հեղափոխության սկզբունքներին համահունչ համակարգ կառուցելու համար: Այդ թվում մենք մեծագույն խնդիրներ ունենք դատական իշխանության ոլորտում, ոստիկանությունում ունենք խնդիրներ… Այս առումով իսկապես պետք է անկեղծ լինել և արձանագրել, որ այս ոլորտոում իրականացվող գործընթացները դեռևս առջևում են:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Ռոբերտ Անանյան