ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերի հարվածները Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում ռազմական և ռազմարդյունաբերական օբյեկտներին, ինչպես նաև դրանց հետ կապված ենթակառուցվածքներին կուժեղացվեն։ Այս մասին կիրակի՝ հոկտեմբերի 4-ին, Telegram-ում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունում պնդում են, որ դա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունների պատասխանն է։ Հոկտեմբերի 3-ին Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը կակտիվացնի ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները՝ ի պատասխան Ռուսաստանի օդային հարվածների նոր ռազմավարության, որի միջոցով, ըստ նրա, պատերազմը շարունակող Ռուսաստանը փորձում է ստիպել ուկրաինացիներին լքել Կիևն ու մյուս խոշոր քաղաքները։

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում լսել են» Զելենսկու հայտարարությունը, ասվում է գերատեսչության գրառման մեջ։

Ուկրաինայի նախագահը, իր հերթին, հոկտեմբերի 3-ին Telegram-ում գրել է, որ «ռուսների կողմից էսկալացիա է տեղի ունենում»։

«Ես չեմ զարմանում Ռուսաստանի՝ Ուկրաինայի նկատմամբ ունեցած այս ատելությունից, բայց զարմացած եմ հենց այս մոտեցմամբ։ Նրանք հարվածներ են հասցրել մեր պահեստներին՝ «Նովայա պոչտա», «Ուկրփոչտա» և այլն։ Մենք նրանց արժանի պատասխան ենք տվել «Վայլդբերիզ»-ի ուղղությամբ»,- գրել է Զելենսկին։

«Հիմա նրանք հարվածում են կամուրջներին։ Միթե կարծում են, որ մենք չենք պատասխանելու։ Հարվածում են տվյալների կենտրոններին։ Այս ամենը վերաբերում է մարդկանց։ Սա հաստատ ռազմական ենթակառուցվածք չէ։ Ինչպե՞ս կարելի է հարվածել տվյալների կենտրոններին, բջջային կապին»,- շարունակել է նա՝ հավելելով, որ կապից օգտվում են ոչ միայն Ուկրաինայում, այլև Մոսկվայում։

«Անկեղծ ասած՝ զարմացած եմ ամեն օր հակամարտությունը սրելու այս դաժան ցանկությունից»,- հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Կիևում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի դեմ ավելի քան 4,5 տարի շարունակվող լայնածավալ պատերազմի պայմաններում, կոչ էր արել դադարեցնել հարձակումները Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, պատրաստ ենք քննարկել այս պատերազմի ավարտը։ Բայց Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ այս բարբարոսական հարձակումները պետք է դադարեցվեն»,- հոկտեմբերի 4-ին հայտարարել է նա։

Մերցի այցը Կիև տեղի է ունենում օդային տագնապի ազդանշանների ֆոնին։ Նա հոկտեմբերի 4-ի առավոտյան չհայտարարված այցով գնացքով ժամանել է Ուկրաինայի մայրաքաղաք։ Որոշ ժամանակ անց Ռուսաստանը հերթական հարվածն է հասցրել Կիևում Դնեպր գետի վրայով անցնող Հյուսիսային կամրջին։