Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
Քաղաքականություն
03.10.2026 | 16:58
Հայտնի խորհրդային և ռուս հոգեթերապևտ, Ռուսաստանի Պետդումայի նախկին պատգամավոր Անատոլի Կաշպիրովսկին մահացել է 87 տարեկանում։ Նրա մահվան մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 3-ին, հայտնել է հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովը։
Կաշպիրովսկին հայտնի էր դարձել որպես «էքստրասենս»՝ վերակառուցման շրջանում իր հեռուստասեանսների շնորհիվ։ Նա պնդում էր, որ կարող է հեռուստահաղորդումները դիտող մարդկանց հեռավար բուժել՝ նրանց առողջության, հարստության և բարեկեցության վերաբերյալ «հաստատումներ» փոխանցելով։
2024 թվականին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում (ՌԳԱ) Կաշպիրովսկու մեթոդները որակել էին որպես «բացարձակ կեղծ գիտություն»։
Անատոլի Կաշպիրովսկին ծնվել է 1939 թվականին Ուկրաինական ԽՍՀ-ի Ստավնիցա գյուղում։ Վիննիցայի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո շուրջ 25 տարի աշխատել է տեղի հոգեբուժարանում։
1993 թվականին նա Ռուսաստանի Պետդումայի առաջին գումարման պատգամավոր է ընտրվել Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից (ԼԴԿՌ)։
1995 թվականի հունիսին Կաշպիրովսկին մասնակցել է Բուդյոննովսկի հիվանդանոցում պատանդներ պահող ահաբեկիչների հետ բանակցություններին։ Նույն թվականին նա դուրս է եկել կուսակցությունից և վայր դրել պատգամավորական լիազորությունները։

