ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Հասարակություն
02.10.2026 | 22:23Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին անդրադարձել է 2024 թվականի փետրվարին Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցությանը, Սպիտակ տանը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ ունեցած չպլանավորված հանդիպմանն ու տարածաշրջանային խաղաղության վերաբերյալ քննարկումներին։
Վարչապետի խոսքով՝ 2024 թվականի փետրվարին ինքը մասնակցել է ԱՄՆ Կրոնական ազատությունների գագաթաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին, ինչը մեծ տպավորություն է թողել իր վրա․ «Ես ցնցված էի այդ միջոցառման ամեն ինչով… կարևորությամբ ու պարզությամբ, ազատությամբ, կարգապահությամբ և հոգևոր բովանդակությամբ, որը արտահայտվում է աշխարհիկ ձևով… Եվ այնտեղից վերադառնալիս ինձ մի հարց էր միայն տանջում․ իսկ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունում չկա այս ձևաչափը»։
Վարչապետն ընդգծել է, որ այդ ձևաչափը մի հարթակ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների և պատմությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։

