Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում

Լուրեր

02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:31
Ադրբեջանը կիբերբանակ է ստեղծում
02.10.2026 | 20:15
Ինչպես և որտեղ են չեզոքացրել ադրբեջանցի զինվորին․ ականատեսները մանրամասներ են պատմում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 20:04
Շաքիում ՀՀ սահմանը հատել է միայն մեկ ադրբեջանցի զինծառայող․ ԱԱԾ
02.10.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈւՄ. Ռուսական գազի թանկացումը կբերի՞ էներգետիկ ճգնաժամի, ՀՀ-ն ի՞նչ հակաքայլեր ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
Բոլորը

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունում արդեն աշխատանքներ են իրականացվում կիբերբանակի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաև այս ոլորտում զինծառայողների ծառայություն է կազմակերպվել։ Այս մասին ADEX 2026-ի շրջանակում կայացած պաշտպանական ոլորտում կիբերանվտանգությանը նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է  Ադրբեջանի ՊՆ կիբերանվտանգության վարչության պետ Էլշան Հասանովը։

Նրա խոսքով՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հատուկ հանձնարարությամբ աշխատանքներ են իրականացվում զինծառայողներին, այդ թվում՝ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնողներին կիբերանվտանգության ոլորտում գործունեության մեջ ներգրավելու ուղղությամբ։

«Այս ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում համապատասխան տեխնիկական գիտելիքներ ունեցող զինծառայողներին ներգրավելու ուղղությամբ»,- ասել է նա։

Հասանովը նշել է, որ պաշտպանության նախարարությունում արդեն ձևավորվել է կիբերանվտանգության ոլորտի միասնական կառույց, և գործում է Կիբերանվտանգության վարչությունը։ Նրա խոսքով՝ զորքերի և ուժերի մյուս տեսակների բոլոր համակարգերն ու ցանցերը շուրջօրյա վերահսկվում են նախարարության ենթակայության ներքո գործող Կիբերանվտանգության օպերացիոն կենտրոնի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի