Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
Բոլորը

Հոկտեմբերի 1-ն ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է։ Այսօր Երևանում՝ Կարապի լճի մոտ, տեղի ունեցավ մոմավառություն՝ ի հիշատակ ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց։ Մասնակիցները հանրության ուշադրությունը հրավիրեցին ընտանեկան բռնության խնդրի, դրա հետևանքների և կանխարգելման անհրաժեշտության վրա։

Ըստ ՀՀ ՆԳՆ ոստիկանության տվյալների՝ 2022–2024 թվականներին Հայաստանում արձանագրվել է կնասպանության 39 դեպք՝ 2022 թվականին՝ 19, 2023-ին՝ 9, իսկ 2024-ին՝ 11 դեպք։

«Մեր գործող օրենդրությունն այնպիսին է, որ անպայման պետք է լինի անձի բողոքը՝ իր հետ տեղի ունեցածի մասով, որպեսզի ընթացքը կարողանանք ապահովել, բայց պետք է փաստեմ, որ վերջերս շրջանառության մեջ դրված օրենսդրական նախաձեռնությամբ այս կանոնակարգը փոփոխելու առաջարկ է զետեղված, որով անկախ այն բանից՝ ով կդիմի-չի դիմի, եթե տվյալը հայտնի է դարձել իրավական համակարգին, դա արդեն բերելու է քրեական վարույթի նախաձեռնման»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մոմավառությանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Հարցին, թե ում հիշատակին մոմ վառեց, տիկին Հակոբյանը պատասխանեց․ «Ոչ առանձին վերցված մեկի, այլ՝ բոլորի, և այն հստակ գիտակցմամբ, որ պետք է չկրկնվեն այդ դեպքերը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան