Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
01.10.2026 | 21:30
COP17-ի նախաշեմին Բրյուսելում կոչ են արել կենսաբազմազանության խոստումները վերածել գործողությունների
01.10.2026 | 21:13
Ադրբեջանը Մասկի SpaceXAI-ի հետ փոխըմբռնման հուշագիր է ստորագրել ԱԲ ոլորտում համագործակցության վերաբերյալ
01.10.2026 | 21:00
Կառավարությունն ունի ռեսուրսներ՝ դիմակայելու գազի թանկացմանը, ՌԴ-ի կոշտ պատժամիջոցներին․ Թունյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 20:44
Մոսկվայում ներկայացվել է «Պուտինի ուղի» նախագիծը՝ ՌԴ-ի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ
01.10.2026 | 20:42
Հայաստան-Իրան հանդիպմանը քննարկվել են բեռնափոխադրումների ծավալների մեծացման հնարավորությունները
01.10.2026 | 20:30
Բաբայա՞նը կմնա, թե՞ ՔՊ-ն «կվերցնի Աբովյանը»․ համայնքապետի աթոռի համար պայքարը մեկնարկել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:25
Ադրբեջանն ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ գործարքի արդյունքում ազատ է արձակել տնտեսագետ Իբադօղլուին, սակայն նրա դատապարտված եղբայրը մնում է կալանավայրում
01.10.2026 | 20:19
Սկեսուրը նվաստացրել է հարսին,նա կյանքին վերջ է տվել․ ինչպես է ՀՀ-ն պայքարում ընտանեկան բռնության դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 20:12
Եթե ցանկանում ենք խաղաղություն, պետք է պատրաստ լինենք պատերազմի․ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունն Արցախից
01.10.2026 | 20:00
Անհասկանալի է, որ Սամվել Կարապետյանը թիրախավորեց ԱԺ չանցած ընդդիմադիրներին, եթե ունի համախմբման օրակարգ․ Դավիթ Խաժակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 19:43
Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին
Բոլորը

ՀՀ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Factor TV–ի հետ զրույցում անդրադարձել է հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին, ԵԱՏՄ-ում Հայաստանի ապագային, գազի գնի հնարավոր թանկացմանը և պետությանը փոխանցվող ակտիվների կառավարման խնդիրներին։

Անդրադառնալով ռուս պաշտոնյաների հայտարարություններին և տնտեսական բոնուսներից զրկվելու սպառնալիքներին՝ Թունյանն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն իսկ կիրառում է սահմանափակումներ: «Այս պահի դրությամբ գլխավոր բոնուսը, որից Հայաստանը պիտի ունենա որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, ապրանքների անխոչընդոտ տեղաշարժն է ու եվրասիական շուկան, իրենք արդեն մասամբ սահմանափակել են: Եվ դա արդեն իսկ ոչ գործընկերային մոտեցում է»,- նշել է նա։

Պատգամավորը հստակեցրել է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՏՄ-ում մնալու նպատակահարմարության վերաբերյալ. «Եթե էդ նշված բոլոր կոմպոնենտներով և Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու էդ բենեֆիտներից Հայաստանը զրկվում է, էդ նշանակում է, որ կորում է նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամ մնալու նպատակահարմարության իմաստը։ Իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը ինչքան Հայաստանին է պետք, էնքան էլ Եվրասիական տնտեսական միությանն է պետք»։

Խոսելով Ռուսաստանի կողմից գազի գինը որպես ճնշման միջոց օգտագործելու հավանականության մասին՝ ԱԺ Տնտեսական հանձնաժողովի նախագահը նշել է. «Բնականաբար, գազի գնի թանկացումը ամենալավ բանը չի, որը կարող է տեղի ունենալ, որովհետև դա և՛ բնակչության սոցիալական վիճակի վրա է ազդելու, ովքեր գազ են սպառում, և՛ մեր բիզնեսի մրցունակության վրա… Բայց պիտի մի բան նկատի ունենալ, որ Հայաստանը ըստ էության էդքան էլ էժան գազ չի ստանում։ Ռուսաստանը էժան գազը վաճառում է ինքն իրեն, կարելի է ասել, որովհետև «Գազպրոմ Արմենիան» ռուսական ընկերություն է, և փաստացի վերջնական սպառողին գազի գինը հասնում է կրկնակի ավելի թանկ, քան սահմանին Ռուսաստանի կողմից մեզ վաճառվող գազի գինը»։

Անդրադառնալով իրանական կամ այլընտրանքային գազի ներկրման տեխնիկական հնարավորություններին՝ Թունյանն ասել է. «Էդ դիսկուրսը իսկապես առաջ է ընկել իրականությունից, որովհետև հիմա անգամ բանակցություններ գոյություն չունեն»։

Արձագանքելով դիտարկումներին, թե ՀՀ իշխանությունները փորձում են խլել ռուսական կապիտալով ընկերությունները (օրինակ՝ ՀԷՑ-ը կամ «Հարավկովկասյան երկաթուղիները»), Թունյանը հերքել է դա. «Դա իրենց ձևակերպումն է, որը բնականաբար մեզնից որևէ մեկը չի կիսում… ՀԷՑ-ը որքան գիտենք պատկանում է ոչ թե Ռուսաստան պետությանը… այլ պատկանում է մի մարդու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը պատրաստվում էր Հայաստանի Հանրապետության վարչապետ դառնալ։ Այսինքն՝ ՀԷՑ-ը կարող ենք էդ ցանկից հանել։ Ինչ վերաբերում է երկաթուղիներին, ՀՀ կառավարությունը կոնկրետ առաջարկով է հանդես եկել, պահանջել ներկայացնել, թե ինչի համար է մեզ պետք, որպեսզի երկաթուղին լինի հայկական կամ միջազգային որևէ ընկերության կառավարման տակ, եթե չեն կատարվում այն պարտավորությունները, որոնք դրված են»։

Նա շեշտել է, որ որևէ թիրախավորում չկա. «Մենք խոսում ենք ինքնուրույն շարժվելու մասին, և ուզում ենք հավասարը հավասարի նման հարաբերություններ ունենալ, բոլոր էն երկրների հետ ու մենք կարող ենք ունենալ»։

Խոսելով խոշոր գործարարների (օրինակ՝ Գագիկ Ծառուկյանի) գույքի հնարավոր բռնագանձման և պետության կողմից բիզնեսների կառավարման մասին՝ Թունյանը նշել է, որ ինստիտուցիոնալ լուծումներ են պետք. «Պետական ակտիվների պրոֆեսիոնալ կառավարում է պետք… որովհետև օրինակ 1 միլիոն դրամի խախտում հայտնաբերելու դեպքում պայմանական՝ իրենց գործողությունները բերեն նրան, որ մի հատ մեծ ընկերություն կանգնի խնդիրների առաջ… Հենց այսօր կառավարության նիստում հավանություն է տրվել օրենքի նախագծին, որով նախատեսվում է Պետական գույքի կառավարման կոմիտեն անվանափոխել և դարձնել Պետական ակտիվների կառավարման կոմիտե։ Սա ընդամենը անվան փոփոխություն չի, սա ֆունկցիաների և նպատակների փոփոխություն է։ Այդ գույքերը, որոնք որ նաև ապօրինի գույքի էս մեխանիզմով գալիս են պետությանը պատկանող, էդ բաժնեմասերը կամ ակտիվները, արդեն ավելի պրոֆեսիոնալ մակարդակով դրանցով կզբաղվեն»։

Թունյանը եզրափակել է, որ պետությունը պետք է որոշի՝ իրեն ավելի ձեռնտու է մնալ որպես բաժնետեր և դիվիդենտ ստանալ, թե՞ վաճառել այդ ակտիվները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան