Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.10.2026 | 15:33
ԵՄ-ն ընդունեց միգրացիոն նոր կանոնակարգը
01.10.2026 | 15:25
Շվեդիան ԵՄ-ից պահանջում է սահմանափակել ռուսների մուտքը Եվրոպա
01.10.2026 | 15:18
Եթե տեսնենք սանկցիայի տակ ենք հայտնվում, որոշում կկայացնենք. Փաշինյանը` Իրանից թռիչքների արգելքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ ԵԽԽՎ զեկույցում արձանագրված խնդիրների մասին // ՀՀ-ն գազի թանկացման ազդակ չի ստացել․ ԼՈՒՐԵՐ
01.10.2026 | 15:02
Էն որ Գագիկ Խաչատրյանի հետ կապված դեռ վճիռ չկա, դա կոռուպցիայի հետևանք է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:51
Ղրիմում ԱԹՍ-ների հարձակումից հետո մի շարք բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
01.10.2026 | 14:43
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ
01.10.2026 | 14:35
Իսկ մեր հեռարձակած համերգների բոլո՞ր օրերին է, որ տասնյակ զոհեր չենք ունեցել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:26
Դմիտրի Գունկոն՝ «Փյունիկի» գլխավոր մարզիչ
01.10.2026 | 14:26
Մինչև 2027 թվի ավարտը ատոմակայանի հետ կապված որոշում պետք է կայացնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 14:19
«21-րդ դարի նավթի» հետքեր՝ Հայաստանում․ ԱՄՆ-ն հետաքրքրված է հազվագյուտ մետաղներով 
01.10.2026 | 14:09
Ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակումը հանվել է․ լիցենզիա այլևս պետք չէ․ Էկոնոմիկայի նախարարություն
01.10.2026 | 13:58
ԵՄ-ն ՀՀ ապրանքների 85-90 %-ի արտահանման համար արտոնյալ պայմաններ է ստեղծել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.10.2026 | 13:50
50 տարով վարձակալված 10 հազար քմ այգին վերադարձվել է Սիսիան համայնքին
01.10.2026 | 13:45
Ո՞վ ա ինքը, որ ընդեղ նստի․ բոլոր միջոցները ձեռնարկելու եմ որ հեռանա․ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է, իսկ հավատավոր ժողովուրդը դուրս է մնացել դրա կառավարումից։ Վարչապետն ընդգծեց, որ պետությունը ձեռնարկելու է օրենսդրական և իրավական բոլոր միջոցները՝ Եկեղեցու կառավարման ավանդույթը վերականգնելու և Գարեգին Բ-ին (Կտրիչ Ներսիսյանին) պաշտոնից հեռացնելու համար։

Վարչապետի պնդմամբ՝ Եկեղեցու ամենակարևոր հիմքը հավատացյալ ժողովուրդն է, այլ ոչ թե Կաթողիկոսը կամ եպիսկոպոսները։ Նրա խոսքով՝ հավատացյալները փաստացի զրկված են կառավարմանը մասնակցելուց, իսկ ավանդական կառույցները չեն գործում։

«Եկեղեցին ո՛չ կաթողիկոսն է, ո՛չ եպիսկոպոսները։ Եկեղեցին հավատավոր ժողովուրդն է, և հավատավոր ժողովուրդը դուրս է դրված եկեղեցու կառավարումից։ Մեր եկեղեցու կառավարման ավանդույթն է ծխական խորհուրդներ, թեմական խորհուրդներ, Ազգային-եկեղեցական ժողով, որը, ի հեճուկս սահմանվածության, չի հրավիրվել»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, որն ուսումնասիրելու է Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը։ Դրանից հետո նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ։

«Հիմա քննիչ հանձնաժողով կստեղծվի և դրա արդյունքում պետք է օրենսդրական փոփոխություններ լինեն, որով եկեղեցու բռնազավթումը պետք է վերացվի, և հավատավորները պետք է լիարժեք մասնակից լինեն եկեղեցու կառավարմանը»,-նշեց նա։

Վարչապետը շեշտեց, որ համայնքները պետք է որոշիչ ազդեցություն ունենան քահանաների նշանակման հարցում, իսկ պետության և Եկեղեցու հարաբերությունները, Սահմանադրության համաձայն, կարգավորվելու են օրենքով։

Անդրադառնալով Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյանի) պաշտոնավարմանը՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեՑ, որ նա պետք է հեռանա։

«Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա։ Ուրիշ տարբերակ չկա, պետք է հեռանա, և պետությունը բոլոր լծակները օգտագործելու է դրա համար… Ինքը սրբապիղծ, եկեղեցապիղծ, կանոնապիղծ և եկեղեցին բռնազավթած մեկն է, և ինքը պետք է հեռանա։ Որպես վարչապետ՝ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու եմ… և ոչ միայն որպես վարչապետ, որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան