Արգենտինայի հավաքականը վստահ հաղթանակ է տարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում ընդունել է Բոլիվիայի հավաքականին ու վստահ հաղթանակ տարել 4:0 հաշվով։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ են դարձել իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը, իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկո Պասը, Մադրիդի «Աթլետիկի» պաշտպան Կրիստիան Ռոմերոն ու բրազիլական «Պալմեյրասի» վինգեր Խոսե Լոպեսը։
Արգենտինայի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 4-ին՝ մրցելով Բուրկինա Ֆասոյի հավաքականի հետ։
Դավիթ Եղիազարյան

