Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ

Լուրեր

30.09.2026 | 16:04
Քաղաքացիների հանգստի համար հատկացված հողատարածքն օտարվել է. Կամո Արեյանը՝ մեղադրյալի աթոռին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 15:51
ՌԴ իշխանությունները ծրագրել են Գարի Կասպարովի և Իլյա Պոնոմարյովի սպանությունն ԱՄՆ-ում․ El Mundo
30.09.2026 | 15:40
Աննա Վարդապետյանը ԱՊՀ գլխավոր դատախազներին ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի խնդիրները
30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Դոհայում Կատարի միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Վաշինգտոնի և Թեհրանի միջև վստահության ձևավորմանն ուղղված 7-օրյա ծրագրի վերաբերյալ։ Reuters-ին այս մասին հայտնել է բանակցությունների ընթացքին տեղյակ պաշտոնյան։ Աղբյուրը նշել է, որ Արաղչին չորեքշաբթի Թեհրանում նախատեսում է քննարկել ԱՄՆ-ի արձագանքը։

Անցած շաբաթ Իրանը ներկայացրել էր 7-օրյա առաջարկ, որի համաձայն, ըստ Արաղչիի, Հորմուզի նեղուցը կարող էր վերաբացվել, իսկ ծովային բնականոն երթևեկությունը՝ վերականգնվել, եթե անհրաժեշտ պայմանները կատարվեին։ Այնուհետև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել էր այդ առաջարկը, ինչից հետո Կատարը շարունակել էր միջնորդական ջանքերը։

Պաշտոնյայի խոսքով՝ Կատարի միջնորդները երկուշաբթի փոխանցել են Վաշինգտոնից ստացած արձագանքը՝ հանդիպելով Արաղչիի և նրա թիմի հետ ԱՄՆ-ից վերադառնալու ճանապարհին։ Պաշտոնյան նշել է, որ շրջանառվող փաստաթուղթը նախատեսում է վստահության ձևավորմանն ուղղված 7-օրյա ժամանակահատված, որի նպատակն է երկու կողմերին վերադարձնել հունիսին համաձայնեցված փոխըմբռնման հուշագրի ընդլայնված տարբերակին։ Այն ներառում է նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ կոնկրետ քայլեր՝ առանց հավելյալ մանրամասների։

Պաշտոնյայի խոսքով՝ տարաձայնությունը վերաբերում է ոչ թե ծրագրի բաղադրիչներին, այլ քայլերի իրականացման հաջորդականությանը։

Կատարը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հաղորդագրություններ է փոխանցում՝ փորձելով վերջ տալ հակամարտությանը և վերաբացել Հորմուզի նեղուցը։ Հունիսին ձեռք բերված փոխըմբռնման հուշագիրը հանգեցրել էր կարճատև հրադադարի և ներառում էր դրույթներ ինչպես նեղուցի, այնպես էլ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի