ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին

Լուրեր

30.09.2026 | 15:31
Թել Ավիվ մեկնող Flydubai-ի ևս մեկ ինքնաթիռ է փոխել երթուղին
30.09.2026 | 15:25
«Զարմացած եմ այն ամենով, ինչ տեսա այստեղ». Լևան Կոբիաշվիլին՝ «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիայի մասին
30.09.2026 | 15:17
Flydubai-ի օդաչուները ռուս և ուկրաինացի չեն եղել․ Իսրայելը ինքնաթիռի միջադեպը որակում է «ահաբեկչական գործողություն»
30.09.2026 | 15:10
Կառավարությունը 250 մլն եվրոյի նոր վարկ կվերցնի // ՀՀ երկու համալսարան՝ միջազգային վարկանիշում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 14:59
Իրանը ստացել է ԱՄՆ-ի արձագանքը Թեհրանի առաջարկած 7-օրյա ծրագրի վերաբերյալ
30.09.2026 | 14:50
Հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
30.09.2026 | 14:35
ՀԾԿՀ-ն էլեկտրաէներգետիկական համակարգում հզորության գործակցի հրապարակման նոր պահանջ է սահմանել
30.09.2026 | 14:26
ԱՄՆ-ը պաշտոնապես հայտարարել է Իրաքում «Անսասան վճռականություն» գործողության ավարտի և զորքերի դուրսբերման մասին
30.09.2026 | 14:17
Վոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Պետդումայի նախագահ
30.09.2026 | 14:09
Ֆաբրիցիո Ռավանելի. ««Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան լավագույնն է աշխարհում»
30.09.2026 | 14:01
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Բաքվում է
30.09.2026 | 13:50
Կոտայքի և Լոռու մի շարք ճանապարհներին շարունակվում են շինարարական աշխատանքները
30.09.2026 | 13:46
ՖԻԴԵ նախագահ Տիմուր Տուրլովը հյուրընկալվել է Հայաստանի շախմատի ակադեմիայում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.09.2026 | 13:32
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության նոր դեպքեր․ երկու անձ կալանավորվել է
30.09.2026 | 13:21
Հայաստանն ու Իրանը քննարկել են արդյունաբերական ավանների ոլորտում համագործակցության զարգացումը
Բոլորը

Միացյալ Նահանգները և դաշնակից երկրները սեպտեմբերի 30-ին հայտարարել են Իրաքում 12 տարի տևած «Անսասան վճռականություն» (Operation Inherent Resolve) գործողության ավարտի մասին։ Պաշտոնական հայտարարությունը հրապարակվել է Պենտագոնը, փոխանցում է The Insider-ը։

Հայտարարությունը հաջորդել է կոալիցիայի անձնակազմի և տեխնիկայի դուրսբերմանը Էրբիլի ավիաբազայից։ Հաղորդագրության մեջ այս քայլը ներկայացվում է որպես «ԻԼԻՊ-ին ջախջախելու ռազմական առաքելության հաջող ավարտ»։

«Այս հանգրվանն արտացոլում է 12 տարի տևած արշավի հաջողությունը, որի նպատակն էր Իրաքում և ամբողջ տարածաշրջանում զինյալներին որպես կազմակերպված ռազմական սպառնալիք ջախջախելը։ Այն նաև նշանավորում է պատերազմական պայմաններում կոալիցիոն առաքելությունից անցումը Իրաքի կողմից ղեկավարվող անվտանգության ապահովման ջանքերին, որոնք աջակցվում են անվտանգության ոլորտում ավելի սովորական երկկողմ հարաբերություններով»,- ասվում է հայտարարությունում։

Այն մասին, որ առաքելությունը կավարտվի սեպտեմբերի 30-ին, հայտարարվել էր այս տարվա ամռանը։ Դեռևս 2024 թվականին ԱՄՆ-ն ու Իրաքը համաձայնեցրել էին դրա երկփուլ ավարտը։ Սկզբում նախատեսվում էր, որ անմիջականորեն Իրաքում իրականացվող ռազմական առաքելությունը կավարտվի մինչև 2025 թվականի սեպտեմբերը, սակայն ԻԼՊԻ-ի դեմ Սիրիայում իրականացվող գործողություններին աջակցելու համար Իրաքի տարածքի օգտագործումը նախատեսվում էր մինչև 2026 թվականի սեպտեմբերը։ Այս տարվա հուլիսին Վաշինգտոնն ու Բաղդադը հաստատել էին սեպտեմբերի 30-ը՝ որպես Իրաքում Operation Inherent Resolve-ի ավարտի վերջնական ժամկետ։

Այս գործողությունը մեկնարկել էր 2014 թվականի օգոստոսին՝ այն բանից հետո, երբ ԻԼԻՊ-ը գրավել էր Իրաքի և Սիրիայի զգալի տարածքներ։ ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները, որոնց թվում էին Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան և այլ երկրներ, ավիահարվածներ էին հասցնում խմբավորման դիրքերին և ուսուցանում էին իրաքյան ուժերին։

Իրաքում ԻԼԻՊ-ի տարածքային «խալիֆայությունը» վերացվել էր 2017 թվականի վերջին, սակայն միջազգային կոալիցիան շարունակել է գործողությունները խմբավորման մնացած բջիջների դեմ։ Այս տարվա գարնանը մնացած ամերիկացի զինծառայողները հիմնականում տեղակայված էին Իրաքյան Քուրդիստանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի