Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել

Լուրեր

30.09.2026 | 12:22
Կառավարությունը հետաձգում է IMEI-ների շտեմարան ստեղծելու մասին նախագծի քննարկումը
30.09.2026 | 12:10
Հայտնի է Աբովյանի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն // Շղթայական վթար Արմավիրի մարզում․ ԼՈՒՐԵՐ
30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
Բոլորը

Դուբայից Թել Ավիվ թռչող առևտրային ինքնաթիռը քիչ առաջ արտակարգ իրավիճակի ազդանշան է փոխանցել Սաուդյան Արաբիայի օդային տարածքի վրայով շրջադարձ կատարելու ընթացքում, գրում է The Times of Israel-ը։

Թռիչքների հետագծմանը հետևող տվյալների համաձայն՝ FlyDubai-ի ինքնաթիռը սկզբում փոխանցել է 7700 «squawk» կոդը, որը միջազգային արտակարգ իրավիճակի ազդանշան է։ Դրանից կարճ ժամանակ անց այն փոխանցել է 7500 կոդը, որը նշանակում է ինքնաթիռի առևանգում կամ անօրինական միջամտություն։

Անվտանգության աղբյուրների համաձայն՝ օդ են բարձրացվել Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներ։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարարն արտակարգ խորհրդակցություններ են անցկացնում։

Հաղորդվում է, որ օդանավում շուրջ 180 ուղևոր կա։

Լրատվամիջոցը հաղորդում է նաև, որ Դուբայից Թել Ավիվ ուղևորվող FlyDubai-ի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Թաբուկ քաղաքի օդանավակայանում։

Իսրայելական անվտանգության ծառայությունների տվյալներով՝ միջադեպը, որի պատճառով անձնակազմը հայտնել է «անօրինական միջամտության» և ընդհանուր բնույթի արտակարգ իրավիճակի մասին, ըստ երևույթին, պայմանավորված է եղել օդաչուների միջև տեղի ունեցած վեճով։ Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Factor.am-ը Flight Radar-ի միջոցով փորձել է հետևել ինքնաթիռի տեղաշարժին, սակայն դա հնարավոր չի եղել անել, այն այժմ բացակայում է ռադարներից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի