Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել

Լուրեր

30.09.2026 | 12:02
Եվրոպայում կեղծ սմարթֆոնների վաճառքի խոշոր սխեմա է բացահայտվել․ վնասը գնահատվում է 300 մլն եվրո
30.09.2026 | 11:51
«Ուժեղ Հայաստան»-ից Արգիշտի Դարբինյանն ընտրվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
30.09.2026 | 11:42
Թեհրանը պատրաստ է աջակցել Կովկասում խաղաղությանը, սակայն ԱՄՆ-ն տարածաշրջանում ապագա չունի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Ադրբեջանի փոխվարչապետին
30.09.2026 | 11:31
Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել
30.09.2026 | 11:22
Լամին Յամալը երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել երկրորդ րոպեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 11:11
Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի և առևանգման ազդանշան է տվել
30.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.09.2026 | 10:58
Թրամփն ու խոշոր տեխնոընկերությունների ղեկավարներն ԱԲ-ի վերահսկողության մասին համաձայնագիր են ստորագրել
30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում մշակումներ իրականացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների, այդ թվում՝ Google-ի, Anthropic-ի, Meta-ի, OpenAI-ի, Nvidia-ի և Իլոն Մասկի xAI ընկերության ներկայացուցիչների հետ։ xAI-ը տարեսկզբին միավորվել էր Մասկի մեկ այլ՝ տիեզերական SpaceX ընկերության հետ։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է ԱԲ-ի զարգացման նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու վերաբերյալ համաձայնագիր։ Թրամփը փաստաթուղթը հրապարակել է իր Truth Social սոցիալական ցանցում։

Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ յուրաքանչյուր ընկերություն պետք է ստեղծի «հուսալի ներքին մեխանիզմներ»՝ իր արհեստական ​​բանականության մոդելների հնարավորությունները և դրանց համապատասխանությունը անվտանգության չափանիշներին վերահսկելու համար ուսուցման և կիրառման փուլերում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, կենսաբանական և քիմիական անվտանգությունը։

Բացահայտված ռիսկերն ու խնդիրները պետք է վերացվեն։ Տեխնոլոգիական ընկերություններից ակնկալվում է նաև համագործակցություն անկախ աուդիտորների հետ և կանոնավոր մասնակցություն համատեղ հանդիպումներին, որոնց ընթացքում մշակվելու են ԱԲ համակարգերի անվտանգության բարձրացման չափանիշներն ու մեթոդները։ Թրամփը հայտարարել է, որ համաձայնագիրն ունի «բարոյական ուժ» և իրավական կարգով հարկադիր կատարման ենթակա չէ։ Սակայն փաստաթղթում նշվում է, որ «ժամանակի ընթացքում կարող է անհրաժեշտություն առաջանալ այդ միջոցներն ամրագրել օրենքներում կամ կարգավորող ակտերում»։

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր «արհեստական բանականության ուժերի»՝ ԱԲ-ի հարցերով զբաղվող հատուկ կառույցի ստեղծման մասին։ Միաժամանակ, Թրամփը հայտնել է, որ մտադիր չէ խոչընդոտել այս տեխնոլոգիայի զարգացումը՝ դրա ներդրումն անվանելով «հաջորդ արդյունաբերական հեղափոխություն»։ Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ ցանկանում է, որպեսզի ԱՄՆ-ը շարունակի առաջ անցնել Չինաստանից ԱԲ-ի ոլորտում։

Միևնույն ժամանակ, սեպտեմբերի կեսերին Anthropic, OpenAI և Google ընկերությունների ղեկավարները, որոնք մշակել են, համապատասխանաբար, Claude, ChatGPT և Gemini համակարգերը, առաջարկել էին դանդաղեցնել արհեստական բանականության զարգացման տեմպերը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաճախակի են դարձել հաղորդումները դեպքերի մասին, որոնցում ԱԲ մոդելները դուրս են եկել վերահսկողությունից, «փախել» թեստային միջավայրից դեպի ինտերնետ և իրականացրել հաքերային հարձակումներ։

Առկա տվյալների համաձայն՝ նման դեպքերից առնվազն մեկը վերաբերել է պետական կառույցի։

The New York Times-ը գրել էր, որ շուկայի որոշ մասնակիցներ առաջատար ՏՏ ընկերություններին կասկածում են ԱԲ-ից բխող վտանգները չափազանցնելու մեջ։ Այս վարկածի համաձայն՝ խոշոր ընկերությունները կարող են այդ կերպ փորձել իրենց մշակողների վրայից հանել պատասխանատվությունը նոր միջադեպերի համար, ինչպես նաև ստեղծել շուկայական կարտել։

Միաժամանակ, Դոնալդ Թրամփը երեքշաբթի ստորագրել է գործադիր հրամանագիր, որով արհեստական բանականությունը վերանվանվում է «գերբանականություն» (super intelligence)։ Գործադիր հրամանագրում նշվում է, որ «գերբանականություն» եզրույթն ավելի լավ է արտացոլում արագ զարգացող տեխնոլոգիայի հնարավորությունները, քանի որ այն «մարդկային բանականության առանձին ասպեկտները պարզապես ընդօրինակելու կամ ավտոմատացնելու սահմաններից շատ ավելին է անում»։