«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ՝ ներկայացնելով դեպքի հանգամանքների վերաբերյալ իր պարզաբանումները։

Ընկերության փոխանցմամբ՝ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ը «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցապատողն է, իսկ բուն շինարարական աշխատանքներն իրականացնում են պայմանագրային կապալառու կազմակերպությունները։

«Դեֆանս Հաուզինգ»-ը նշում է, որ սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած՝ երեք մարդու մահվան ելքով դեպքը, ըստ ընկերության, տեղի չի ունեցել շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում։

Ընկերության հաղորդմամբ՝ դեպքը տեղի է ունեցել, երբ շինարարական աշխատանքներն ավարտած ընկերություններից մեկը ապամոնտաժել է իրեն պատկանող աշտարակային կռունկը։ Ընկերությունը նաև ընդգծում է, որ դեպքի հետևանքով մահացած երեք անձինք «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ»-ի աշխատակիցներ չեն եղել։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 120 հասցեի մոտակայքում, շինարարական աշխատանքներ իրականացնելիս, վերամբարձ կռունկը մասամբ վնասվել և ընկել է։ Նախնական տվյալներով՝ կա 3 զոհ։