Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 27-ին իշխանություններն այդպես էլ պաշտոնական մակարդակով չարձագանքեցին 44-օրյա պատերազմի մեկնարկի տարելիցին։ Factor TV-ի հարցազրույցում ՔՊ խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանն ասաց, որ խմբակցության տարբեր պատգամավորներ տարբեր վայրերում, այդ թվում՝ Եռաբլուրում, հարգանքի տուրք են մատուցել զոհերի հիշատակին։

Նրա խոսքով՝ եղել են նաև պատգամավորների ֆեյսբուքյան հրապարակումներ, իսկ պաշտոնական հիշատակի օր է սահմանվել հունվարի 27-ը։

«Պաշտոնական ցանկում սահմանված է հունվարի 27-ը, և այդ օրը պաշտոնապես կհիշատակվի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի զոհերի ու հերոսների հիշատակը»,– ասաց Հակոբյանը։

Հարցին՝ արդյոք սեպտեմբերի 27-ին անհրաժեշտ չէր ծնողներին զորակցության խոսք ուղղել, ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը և դրանից հետո ամեն օր զոհեր են եղել հանուն Հայաստանի ինքնիշխանության։

«Բոլորին էլ հիշում ենք ամեն օր։ Հենց այդ զոհաբերությունը հիշելու համար էլ սահմանվել է հունվարի 27-ի պաշտոնական օրը»,– ասաց նա։

Հակոբյանը նաև անդրադարձավ նոյեմբերի 9-ին իշխանությունների կողմից Եռաբլուր այցելելու կամ ուղերձ հղելու հնարավորությանը։ Նրա խոսքով՝ պաշտոնյաները կարող են անհատապես այցելել Եռաբլուր, ինչպես դա արել են սեպտեմբերի 27-ին կամ սովորական օրերին։

Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե վարչապետի՝ սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չայցելելը սեպտեմբերի 27-ն ու նոյեմբերի 9-ը մոռացության մատնելու փորձ է՝ Հակոբյանն ասաց, որ 2020 թվականի իրադարձությունները մոռացության մատնելն անհնար է։

«Որևէ մեկն այդպիսի խնդիր չի դրել։ Վարչապետի մակարդակով այցերն ու ծաղկեպսակների դրման արարողությունը լինում են արարողակարգով սահմանված պաշտոնական օրերին»,– ասաց նա՝ հավելելով, որ նախկինում վարչապետի այցելությունները ընդդիմությունը նույնպես քաղաքականացրել է։

ՔՊ խմբակցության քարտուղարը անդրադարձավ նաև «Հաղթանակ» զբոսայգու պատից 44-օրյա պատերազմի հերոս հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի հեռացմանը։

«Ես չեմ տեսել և ծանոթ չեմ, թե ով կամ ինչու է հեռացրել»,– ասաց Հակոբյանը։

Միաժամանակ նա նշեց, որ իր կարծիքով՝ պետք է լինի ընդհանուր մոտեցում՝ հերոսների լուսանկարների տեղադրման հարցում։

«Հարց է առաջանում՝ արդյո՞ք էթիկապես կամ գեղագիտական առումով ճիշտ է տարբեր տեղերում նկարելը, արդյո՞ք հարազատները տեղյակ են, և ինչո՞ւ պետք է մեկինը լինի, մյուսինը՝ չլինի։ Մենք հերոսականացնում ենք մի մասին՝ մյուսներին չհիշատակելով։ Պետք է լինի ընդհանուր մոտեցում, այլ ոչ թե անհատականացում»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք սիմվոլիկ դարձած զոհված զինծառայողների նկարների հեռացումը տպավորություն չի ստեղծում, որ փորձ է արվում նրանց մոռացության մատնել, Հակոբյանը պատասխանեց, որ 2020 թվականի պատերազմում զոհվածների հիշատակը մոռացության մատնելն անհնար է։

«Գրեթե բոլոր ընտանիքներն ու հարազատները զոհեր ունեն»,– ասաց նա՝ կրկին ընդգծելով, որ վարչապետի ուղերձը լինում է արարողակարգով սահմանված օրը։

Հարցին՝ ինչու Նիկոլ Փաշինյանը, որը Ֆեյսբուքում ակտիվ է տարբեր կենցաղային թեմաներով, սեպտեմբերի 27-ին գոնե սոցիալական ցանցում չհիշատակեց պատերազմի տարելիցը, Հակոբյանն ասաց, որ պատերազմի ընթացքում ամեն օր զոհեր են եղել։

«Սեպտեմբերի 28-ին կամ պատերազմի մյուս օրերին էլ զոհեր են եղել։ Ամեն օր հնարավոր է ասել, թե «անտեսվեց»․ դա մանիպուլյացիա է։ Պատերազմը մեկ օր չի տևել»,– ասաց նա։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված ժամանցային համերգին՝ Վոլոդյա Հակոբյանն ասաց, որ ինքը չի դիտել, սակայն նման հեռարձակումն իր համար անընդունելի է։

«Չեմ նայել, բայց դա ինձ համար անընդունելի է»,– ասաց ՔՊ խմբակցության քարտուղարը։

Նարեկ Կիրակոսյան