Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
Քաղաքականություն
28.09.2026 | 19:10
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ վաղը նախատեսված ասուլիսը չի կայանա։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը Factor TV-ին հայտնեց, որ սպասվածից ավելի շատ հայտեր են ստացվել լրագրողների կողմից, և ժամային առումով խնդիր է առաջացել։ Նրա փոխանցմամբ՝ ասուլիսը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել։ Թե որ օրը քաղաքապետը հանդես կգա ասուլիսով, դեռ հայտնի չէ։
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին Տիգրան Ավինյանը Factor TV-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին Երևանի մուտքերի մոտ և փոքր կենտրոնի հարակից հատվածներում նոր տեսախցիկներ են տեղադրվելու։ Նրա ասուլիսը նախատեսված էր սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:00-ին։
Երևանի քաղաքապետարանը նպատակ ունի տեսախցիկների միջոցով ամբողջացնել տրանսպորտային հոսքերի վերաբերյալ վերլուծական աշխատանքը։
Արփի Հակոբյան

