Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
Քաղաքականություն
28.09.2026 | 16:05
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղար Արսեն Մանուկյանը կազատվի պաշտոնից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է e-gov.am էլեկտրոնային հարթակից։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արսեն Ավետիկի Մանուկյանին 2026 թվականի սեպտեմբերի 30-ից ազատել Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Հավելենք, որ Մանուկյանը Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվել էր 2025-ի դեկտեմբերի 30-ին՝ 12 ամիս փորձաշրջանով։

