Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա

Լուրեր

28.09.2026 | 13:09
Բոլոր դատավարությունների նպատակը հետագայում ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելն է․ Տարոն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 12:58
Խարկովում բնակելի շենքին ռուսական հարվածի հետևանքով առնվազն 25 մարդ է վիրավորվել
28.09.2026 | 12:47
Հարավային Կորեան Կիևից պաշտոնական ներողություն է պահանջում հյուսիսկորեացի գերիների շուրջ սկանդալի պատճառով
28.09.2026 | 12:38
Հայտնի է՝ նոյեմբերի 29-ին որ համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն
28.09.2026 | 12:29
Հայաստանի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստն ասիստ է կատարել ԱՄՆ-ի Մ-17 հավաքականի կազմում
28.09.2026 | 12:20
Կրասնոդարի երկրամասում ԱԹՍ-ների հարձակումից հետո նավթաբազայում հրդեհ է բռնկվել
28.09.2026 | 12:14
Ծիծեռնակաբերդի խճուղու ենթակայանի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
28.09.2026 | 12:10
Թաթան կոպիտ սխալ է որակել սեպտեմբերի 27-ին համերգ ցուցադրելը // Պապիկյանն անակնկալ զորամաս է այցելել․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 12:04
«Երեք տարի բանտում. խաղաղությունն ու հայ գերիները» խորագրով քննարկումը՝ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 12:03
Հ1-ը ներողություն է խնդրում Թաթայի համերգը սեպտեմբերի 27-ին ցուցադրելու համար․ պատասխանատվության ենթարկվողների մասին խոսք չկա
28.09.2026 | 11:50
Երուսաղեմում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված անձը ձերբակալվել է
28.09.2026 | 11:42
Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են բեռնափոխադրման խոչընդոտները
28.09.2026 | 11:31
Թրամփը հայտնել է Իրանի հետ սպասվելիք նոր բանակցությունների մասին
28.09.2026 | 11:20
Մեսին տպավորիչ գոլ է խփել տուգանային հարվածով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 11:11
ՏԻՄ ընտրությունների օրը ՆԳՆ 112 հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ ահազանգ չի ստացվել
Բոլորը

Հանրային ՀԸ-ն ներողություն է խնդրում երեկ՝ պատերազմի տարելիցի օրը, Թաթայի համերգը հեռարձակելու համար, ինչին բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում արձագանքել են սուր քննադատություններով։

«Սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր, և մենք ամբողջությամբ ընդունում ենք դրա պատասխանատվությունը։ Մենք չենք փորձելու տեղի ունեցածն արդարացնել ծրագրային, տեխնիկական կամ աշխատանքային հանգամանքներով։ Ներողություն ենք խնդրում կատարվածի համար։ Վերանայվում են համապատասխան աշխատանքային ընթացակարգերը՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար»,- նշված է Հանրային ՀԸ-ի տարածած հաղորդագրությունում։

Հանրային միջոցներից սնվող ՀԸ-ի հաղորդագրությունում որևէ տեղեկություն չկա այն մասին, թե այս արարքի հետևանքներն ովքեր են կրելու, անհայտ է՝ լինելո՞ւ են նկատողություններ կամ աշխատանքից հեռացումներ։

Հիշեցնենք, որ երեկ Factor.am-ը պարզաբանում էր խնդրել Հանրային ՀԸ-ից, թե ինչու են սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի մեկնարկի տարելիցին, եթերացանկում համերգ ներառել, ինչին ի պատասխան Հանրայինից գրավոր հարցում էին պահանջել, ինչն արել էինք։

Ստացվում է՝ պարզաբանման համար Հանրային ՀԸ-ին հնգօրյա ժամկետ անհրաժեշտ չէր, սակայն, երեկ արհեստականորեն խոչընդոտներ են ստեղծել և Factor.am-ին մեկնաբանություն չեն տվել։

Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև Թաթան։ Նա անընդունելի էր համարել իր համերգը պատերազմի մեկնարկի տարելիցին ցուցադրելը, ինչը ըստ նրա՝ իր հետ համաձայնեցված չի եղել։

Նարեկ Կիրակոսյան