Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

Լուրեր

26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը դե ֆակտո հասել են խաղաղության

Ինչպես փոխանցում է Report-ը, այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընթացքում։

«Չնայած Հայաստանին առնչվող տասնամյակներ շարունակվող հակամարտությունը ծանր ողբերգություններ է պատճառել մեր ժողովրդին և խոր վերքեր թողել մեր հողի վրա, Ադրբեջանն ընտրել է ապագայի ճանապարհը և որոշել է շրջել թշնամանքի էջը։

Մենք Հայաստանին առաջարկել ենք խաղաղություն՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման ու հարգման վրա և լիովին համապատասխան միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին։

Նորմալացմանն ուղղված մեր ջանքերի արդյունքում նախորդ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում պատմական արդյունքներ գրանցվեցին։ Գագաթնաժողովում Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Այդ հռչակագրում կողմերը հաստատեցին հակամարտության ավարտը և խաղաղ ու բարեկեցիկ ապագա կառուցելու իրենց ընդհանուր կամքը։ Կողմերը նաև նախաստորագրեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը։

Մենք արդեն դե ֆակտո հասել ենք խաղաղության։ Բացի այդ, Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է տարանցման սահմանափակումները՝ դյուրացնելով ապրանքների փոխադրումը Հայաստան և Հայաստանից։ Մենք նաև երկկողմ առևտրային հարաբերություններ ենք հաստատել։ Չնայած միջազգային շուկաներում աճող անկայունությանը և այդ արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի ավելացմանը՝ Ադրբեջանը պարբերաբար ռազմավարական նշանակություն ունեցող նավթամթերք է մատակարարում Հայաստանին։

Ադրբեջանի նախաձեռնած խաղաղության օրակարգի առաջընթացին զուգահեռ՝ մեր ողջ տարածաշրջանը դառնում է կայունության, տրանսպորտային կապի և կոնկրետ տնտեսական օգուտների հեռանկարային կենտրոն։

Այս գործընթացի անշրջելիությունն ապահովելու համար չափազանց կարևոր է վերացնել մնացած խոչընդոտը և պայմաններ ստեղծել նորմալացման գործընթացն ավարտելու համար՝ արդեն նախաստորագրված երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով»։

ԱԳ նախարարն ընդգծել է․ «Տարածաշրջանային նորմալացման գործընթացին զուգահեռ՝ Ադրբեջանի հետպատերազմյան օրակարգը, ի վերջո, ուղղված է նրան, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ պայմաններում վերադառնալու իրավունքը»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի