Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով

Լուրեր

26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
26.09.2026 | 12:21
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
26.09.2026 | 12:00
Մեքենայի ընտրությունից մինչև վարկավորում․ Ամերիաբանկը՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 11:33
ԱՄՆ դեսպանության հանրային դիվանագիտության գրասենյակը նոր ղեկավար ունի
26.09.2026 | 11:18
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը կխաղա առաջատարի հետ
26.09.2026 | 11:04
«Արհեստական բանականությունը կարող է մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ դառնալ»․ Բիլ Գեյթսը՝ ԱԲ-ի աղետալի հետևանքների մասին
26.09.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 26-ի դրությամբ
26.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.09.2026 | 23:40
Եղիշե Մելիքյանը՝ Լատվիայի հավաքականի նկատմամբ հաղթանակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 23:30
Դավիթ Թադևոսյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են տեխնոլոգիական համագործակցության զարգացման հնարավորությունները
25.09.2026 | 23:17
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. Ավանեսյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
25.09.2026 | 23:09
Քննարկվել են հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի՝ եվրոպական շուկա արտահանման հնարավորությունները
25.09.2026 | 22:55
Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Բոլորը

Երեքշաբթի Մոլդովայի խորհրդարանը քվեարկել է էներգետիկայի և ջրամատակարարման ոլորտում 60-օրյա արտակարգ դրություն սահմանելու օգտին։ Որոշումը պայմանավորված է վառելիքի գների աճով և ուժեղ երաշտով․ գրում է rfi-ն։

Արտակարգ դրությունը, որը նախատեսվում է ուժի մեջ մտցնել շաբաթ օրը, Մոլդովայի իշխանություններին հնարավորություն կտա «օպերատիվ արձագանքել էներգիայի, վառելիքի և ջրի մատակարարման հնարավոր խափանումների դեպքում», ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Կառավարության առաջարկին կողմ է քվեարկել 54 պատգամավոր, դեմ՝ 20-ը, իսկ 22 պատգամավոր չի մասնակցել քվեարկությանը։

Վառելիքի համաշխարհային գները աճում են Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր, իսկ աննախադեպ երաշտը հանգեցրել է Եվրոպայի գետերում ջրի մակարդակի նվազմանը՝ լրացուցիչ ճնշում գործադրելով էներգամատակարարման վրա։

2.4 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովան, որը Եվրամիության անդամակցության թեկնածու երկիր է, 2022 թվականին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո զգալիորեն նվազեցրել է ռուսական էներգակիրներից կախվածությունը՝ հույսը դնելով ԵՄ երկրներից ներմուծումների վրա։

Սպասվում է, որ Մոլդովայի սպառողների համար գազի գները կբարձրանան։ Այդ պայմաններում կառավարությունը մտադիր է ավելացնել այս ձմռանը խոցելի ընտանիքներին կոմունալ վճարների հարցում աջակցելու համար նախատեսված բյուջեն։ Այդ աջակցությունը տարածվում է երկրի բնակչության մոտ կեսի վրա։

Մոլդովան նաև բախվել է Դնեստր և Պրուտ գետերում «ջրի լուրջ պակասի»։ Կառավարության տվյալներով՝ դա կարող է ազդել խմելու ջրի մատակարարման վրա։

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն երկուշաբթի հայտարարել է, որ արտակարգ դրության սահմանումն անհրաժեշտ է, որպեսզի իշխանությունները կարողանան արագ որոշումներ կայացնել, եթե անհրաժեշտ լինի վառելիք գնել, եթե Դնեստրում ջրի մակարդակը շարունակի նվազել կամ վառելիքի գները շարունակեն աճել։

Ընդդիմադիր, ռուսամետ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը կառավարությանը կոչ է արել «գործել պրագմատիկ և անհապաղ սկսել Ռուսաստանի հետ գազի մատակարարման շուրջ բանակցություններ»։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի