«Հայ դատը չի խանգարում խաղաղությանը, խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին»․ Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Հայ դատի գրասենյակների և հանձնախմբերի հերթական խորհրդաժողովը տեղի ունեցավ, որին մասնակցում էին դաշնակցական ներկայացուցիչներ և հյուրեր աշխարհի տարբեր երկրներից։ Խորհրդաժողովի բացման խոսքում անդրադարձ կատարվեց Հայ դատի համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին, իշխանությունների վարած քաղաքականությանը, ինչպես նաև առաջիկա ռազմավարական անելիքներին։

ՀՅԴ անդամ, պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, որ ներկայումս Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանի և Թուրքիայի հետ զուգահեռ, արշավ և քարոզչական հարձակում են սկսել Հայ դատի աշխարհասփյուռ ցանցի դեմ։

«Հերքվել են այն թեզերը, թե, իբր, Հայ դատի նպատակները հակասում են պետական շահին կամ սպասարկում են նեղ կուսակցական օրակարգեր։ Հայ դատի գործունեությունը և Հայաստանի Հանրապետության շահերը չեն կարող միմյանց հակասել. դրանք նույնական են։ Հայ դատը նեղ կուսակցական դատ չէ․ սա բովանդակ հայ ժողովրդի արդարության դատն է»,- նշեց Սաղաթելյանը։

Ըստ պատգամավորի՝ պետականությանը վտանգում է ոչ թե Հայ դատը, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները բավարարող քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը, ներազգային պառակտվածությունը և Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ պատգամավորը հայտարարեց, որ Հայ դատի համակարգը չի հակասում խաղաղության ձգտումներին. «Հայ դատը չի խանգարում խաղաղությանը. Հայ դատը խանգարում է թշնամու կողմից պարտադրվող նվաստացուցիչ պայմաններին։ Ծնկաչոք, մուրացած խաղաղությունը բերում է նոր պատերազմ և նոր կորուստներ»։

Ըստ ներկայացված հայեցակարգի՝ ազգային, մրցունակ և անվտանգ Հայաստան կերտելու պայքարն ընթանում է երկու անբաժանելի ճակատներով։

«Ներքին ճակատ՝ հայրենիքում. ՀՅԴ-ն պայքարում է պարտվողական մտածողության դեմ, ազգային իշխանության ձևավորման և պետության ողնաշարն ուղղելու համար։
Արտաքին ճակատ՝ սփյուռքում. Հայ դատի գրասենյակները պատնեշ են կանգնում ադրբեջանական լոբինգին, պաշտպանում են արցախահայության վերադարձի իրավունքը և հայկական շահերը»,- նշեց Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան