Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Լուրեր

25.09.2026 | 14:01
Մեկնարկեց Սերժ Սարգսյանի դատավարությունը՝ «Սև Բերդ»-ի օտարման գործով. ՈՒՂԻՂ
25.09.2026 | 13:54
«Միջազգային քրեական դատարանի մանդատը պետք է իրականացվի անկախ և անաչառ»․ Դավիթ Կարապետյանը՝ Նյու Յորքում
25.09.2026 | 13:47
ԱԶԲ-ն նոր ֆինանսական գործիքներ է առաջարկում Հայաստանի ջրային ծրագրերի համար
25.09.2026 | 13:39
Ջասթին Գեյջին արձագանքել է Արման Ծառուկյանի հետ չեմպիոնական մենամարտին
25.09.2026 | 13:30
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը
25.09.2026 | 13:19
Իրանը Հորմուզի նեղուցը վերաբացելու ծրագիր է ներկայացրել ԱՄՆ-ին
25.09.2026 | 13:16
Սեպտեմբերի 28-ից Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրեւներ
25.09.2026 | 13:10
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
25.09.2026 | 13:00
Ովքեր և ինչպես կմասնակցեն բուժաշխատողների լիցենզավորման գործընթացին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.09.2026 | 12:49
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին
25.09.2026 | 12:38
ՌԴ ԱԹՍ-ները գրոհել են Ուկրաինան․ Զապորոժիեում հարվածի տակ է հայտնվել հիվանդանոցը
25.09.2026 | 12:20
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու»
25.09.2026 | 12:18
Հայաստանում ջերմաստիճանային ռեկորդ է գրանցվել
25.09.2026 | 12:10
Փաշինյանը ՄԱԿ-ում գերիների վերադարձից է խոսել // Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են․ ԼՈՒՐԵՐ
25.09.2026 | 12:07
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
Բոլորը

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների, խորհրդարանական համագործակցության եւ դրա ընդլայնման հնարավորությունները։

ԱԺ-ի հաղորդակցությունը՝ ստորև․

«ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։

Ռուբեն Ռուբինյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթել նրա դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում։

Հանդիպման ընթացքում կարևորվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը և դրա հետագա ամրապնդման անհրաժեշտությանը։

Կողմերը կարևորել են համագործակցության ընդլայնումը նաև տնտեսության, ենթակառուցվածքների, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։

Ընդգծվել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև Ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում հարաբերությունների հետագա խորացման ու բազմաբովանդակ զարգացման համար։

Ռուբեն Ռուբինյանը և Ֆլորիան Էսկյուդիեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ»։