Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Տոկաևին
Քաղաքականություն
25.09.2026 | 12:49
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի կապակցությամբ:
Հեռագրում ասված է.
«Խոր վշտով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության ռազմածովային ուժերի զորավարժությունների ընթացքում տեղի ունեցած ողբերգական միջադեպի հետևանքով մարդկային զոհերի մասին։
Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհված զինծառայողների ընտանիքներին և հարազատներին, ինչպես նաև Ղազախստանի բարեկամ ժողովրդին։
Այս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ ու տոկունություն։
Մաղթում եմ շուտափույթ ապաքինում վիրավորում ստացած զինծառայողին և հույս հայտնում, որ անհետ կորած զինծառայողները հնարավորինս շուտ և անվտանգ կհայտնաբերվեն»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ղազախստանում զորավարժությունների ժամանակ ջուրը քշել է 19 զինծառայողների․ նրանցից 9-ը զոհվել են։

