Բանանը թանկացել է. այն 420-ի փոխարեն վաճառվում է մինչեւ 850 դրամով

Լուրեր

14.03.2026 | 00:49
Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է
13.03.2026 | 23:44
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր՝ կանխելու արյունալի սցենարները, որոնք փորձում են իրականացնել մեր տարածաշրջանում. Էրդողան
13.03.2026 | 23:28
Կուբան բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ
13.03.2026 | 23:16
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէնրգիայի անջատումներ կլինեն
13.03.2026 | 23:02
Ադրբեջանը ռազմական արտադրանք է արտահանում գրեթե 20 երկիր․ Ասադով
13.03.2026 | 22:47
Աղավնաձոր բնակավայրում մեքենաներ են բախվել․ կան տուժածներ
13.03.2026 | 22:33
«Չարենց-Նամե»-ն՝ արդեն նաև պարսկերենով․ այսօր Չարենցի 129-ամյակն է
13.03.2026 | 22:20
Երկու հայ ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի Մ-23 առաջնության եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 22:13
Թրամփը հայտարարել է, որ իրեն «այլևս չի հետաքրքրում» Խաղաղության Նոբելյան մրցանակը
13.03.2026 | 22:00
Ադրբեջանի պահանջների սահմանն ո՞ւր է․ Փաշինյանը եթե վերարտադրվեց, ասելու է՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքներից հրաժարվենք, խաղաղություն է պետք․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:44
Ռուսաստանը «սխալվում է», եթե կարծում էր՝ Մերձավոր Արևելքի պատերազմը կթեթևացնի իր վրա ճնշումը. Մակրոն
13.03.2026 | 21:30
Ինչպես է բաժանվելու 4 մլրդ դրամից ավելի պարգևավճարը
13.03.2026 | 21:20
Այդ նվերը ԱՄՆ փոխնախագահը կարող էր ընկալել ՀՀ-ի կողմից ուղերձ, որ Ղարաբաղյան շարժումը չենք դադարեցրել, կա վերադարձի օրակարգ․ Մարիա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:15
Գիրք նվիրեց՝ պաշտոնը կորցրեց․ որտեղ է սկսվում և ավարտվում գործելու ազատությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.03.2026 | 21:02
Հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 22 կգ թմրամիջոց․ ոստիկանների բացահայտումը
Բոլորը

Ամռան ամիսների համեմատ բանանի գինը կրկնակի աճել է: Եթե մայիսի հայտնի իրադարձություններից հետո քննարկման թեմա էր դարձել, որ բանանը վաճառվում է 400-420 դրամով, ապա այժմ բանանը վաճառվում է մինչեւ 850 դրամով:

Մասնավորապես, «Երեւան Սիթի» եւ «Նոր Զովք» սուպերմարկետներում բանանի գինը այս օրերին տատանվում է 520-540 դրամի սահմանում: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը բանանի գնաճի մի քանի պատճառներ է նշում:

«Գնաճը կարող է երկու պատճառ ունենալ: Դրանցից մեկն այն է, որ դրսի շուկայում բանանի գին է փոխվել, բայց ես այս պահին չեմ կարող ասել դրսում փոփոխություն եղել է, թե՝ ոչ: Տոկոսային հարաբերակցությամբ, որ նայում ենք՝ 400 եւ 500, ապա սա կազմում է 25 տոկոս: Ռուսաստանում բանանի գինը 25 տոկոսով չի թանկացել: Սա նշանակում է, որ միջազգային շուկայում, եթե բանանի գնաճ է եղել, ապա դա 25 տոկոս չի»,- ասում է նա:

Բաբկեն Պիպոյանը չի բացառում, որ այս գնաճը պայմանավորված է տեղական ներկրողների ցանկությունից: «Այս սեզոնին բանանի պահանջարկը մեծացել է, իրացնելու հնարավորությունները մեծանում են եւ ապրանքի փչանալու ժամկետները երկարում է, որովհետեւ +30-ից +40 աստիճանին բանանը պահել, եւ պահել +10 կամ -2 աստիճանի պայմաններում տարբեր են: Սա եւս կարող է պատճառ լինի»:

Դիտարկմանը, որ 520 դրամով վաճառվում է սուպերմարկետներում, իսկ 650-ից 850 դրամով շուկաներում, Բաբկեն Պիպոյանը մեկնաբանեց. «Այստեղ իրացման տարբեր փուլեր կան: Ներմուծողը տալիս է խոշոր իրացնողին, խոշոր իրացնողը տալիս է խանութին, այսինք 2-3 բիզնես օպերատորի հետ գործ ունենք: Որ ասում ենք՝ ազատ շուկա, շուկան դեռ նոր մասշտաբի խաղացողներ չունի, որ լրիվ մրցակցային լինի: Պետք չի ստեղծենք միֆեր եւ հավատանք այդ միֆերին, պետք է ռեալ նայենք իրականությանը: Նոր իրացնողներ չեն ավելացել, փոքր ու միջին բիզնեսը չի շատացել, այսինքն՝ այս օղակում մրցակցությունը մնացել է հինը»,- եզրափակեց նա:

Նշենք, որ որ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովից նոյեմբերին Factor.am-ին փոխանցել էին, որ Հայաստան բանան ներկրում է 21 կազմակերպություն, որից 56 տոկոսը բաժին է ընկնում «Քեթրին գրուպ»-ին: Այս կազմակերպությունը կապվում է ԱԺ պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ:

Հայկ Վարդանյան