Մաուրիսիո Ռուֆին նշել է, թե որն է եղել իր սխալն Արման Ծառուկյանի դեմ մենամարտում

Լուրեր

24.09.2026 | 16:42
Ջրի գույնի, համի կամ հոտի փոփոխության դեպքում խմեք եռացված կամ շշալցված ջուր․ ՀՎԿԱԿ
24.09.2026 | 16:30
«Հրթիռի վրա»․ Զելենսկին այսպես է պատասխանել ռուս լրագրողի հարցին՝ երբ է ժամանելու Մոսկվա
24.09.2026 | 16:21
Ռոդրին համեմատել է Ֆլիկի ու Գվարդիոլայի աշխատանքային մեթոդները
24.09.2026 | 16:13
Պեսկովը հայտնել է, թե երբ որոշում կկայացվի Պուտինի՝ G20-ին մեկնելու հարցի վերաբերյալ
24.09.2026 | 16:04
Ալեն Սիմոնյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ռազմավարական գործընկերության օրակարգը
24.09.2026 | 15:53
ՌԴ ԱԳՆ-ն ԵՄ-ի կողմից Հայաստանին աջակցության խոստումները «դեկլարատիվ» է անվանել
24.09.2026 | 15:44
Դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է վերականգնել CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների հավատարմագրերը
24.09.2026 | 15:36
Մաուրիսիո Ռուֆին նշել է, թե որն է եղել իր սխալն Արման Ծառուկյանի դեմ մենամարտում
24.09.2026 | 15:28
Կառավարությունը հաստատել է որդեգրման նոր կարգերը․ երեխայի ընտրության փոխարեն կգործի համադրման սկզբունքը
24.09.2026 | 15:19
Քաղաքացին ներկայացել է Աննա Վարդապետյանի քեռի, պարզվել է` սուտ է, կանչել են ոստիկանություն. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 15:10
Պայթյունից պայմանագրային զինծառայող է մահացել // Հայաստանը փայլաթիթեղ է արտահանել Ադրբեջան․ ԼՈՒՐԵՐ
24.09.2026 | 15:02
Ղազախստանում զորավարժությունների ժամանակ ջուրը քշել է 19 զինծառայողների․ նրանցից 9-ը զոհվել են
24.09.2026 | 14:56
«Հրազդան» մարզադաշտը կվերանորոգվի. Կառավարությունը 600 մլն դրամ է հատկացնում
24.09.2026 | 14:44
Մենք այլևս կախված չենք լինելու մեկ խողովակից. Ալեն Սիմոնյանը` գազի գնի հնարավոր բարձրացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 14:36
Պապիկյանը զորամասում ուսումնական տագնապ է հայտարարել և ստուգել ստորաբաժանումների պատրաստվածությունը
Բոլորը

Բրազիլացի մարտիկ Մաուրիսիո Ռուֆին ամփոփել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանի դեմ մենամարտը և նշել իր պարտության պատճառները։

«Ես այս մենամարտին մոտեցա այնպիսի վստահությամբ, որ ուզում էի առաջին անգամ անցնել բոլոր իրավիճակների միջով և մենամարտը նոկաուտով ավարտել առաջին ռաունդում։ Բացի այդ, ես ցանկանում էի ինքս ինձ ապացուցել, որ ամեն ինչ կարգին է։ Այնպես որ, ես ուզում էի պաշտպանվել յուրաքանչյուր թեյքդաուններից և չէի ձգտում արագ ավարտել մարտը։

Ես 100 տոկոսով կենտրոնացած էի բոլոր հնարավոր իրավիճակների միջով անցնելու և յուրաքանչյուրի համար պատասխան ունենալու վրա։

Իմ առաջին իսկ հարձակումից հետո նա հայտնվեց կարճատև նոկդաունում։ Ես դա անմիջապես զգացի։ Զգացի, որ ես եմ վերահսկում մենամարտը, և երբ նա սկսեց դողալ, հասկացա, որ սկսում է ուժերը կորցնել։ Նա դողում էր, աչքը գրեթե ամբողջությամբ այտուցված էր, փակված։ Ես անընդհատ հարվածում էի նրա գլխին և վստահ էի, որ կավարտեմ մենամարտը երկրորդ ռաունդում։ Կարևոր է ասել, որ սխալն ամբողջությամբ իմն էր։ Դա իմ մեղքն է։ Ես անզգույշ էի։ Այնուամենայնիվ, պետք արժանին մատուցել Արմանին, նա հիանալի մարտիկ է։

Երբ ինձ ասացին, որ ռաունդի ավարտին մնացել է 10 վայրկյան, և նա բռնեց ոտքս, դա իրականում լավ էր ինձ համար։ Ես մտածեցի, որ նա այստեղ մի փոքր ավելի շատ էներգիա կծախսի։ Կսկսվեր երկրորդ ռաունդը, և ես նրան նոկաուտի կենթարկեի։ Այնպես որ, ինձ համար դա լավ զարգացում էր։ Նա բռնեց ոտքս, երբ մնացել էր չորս վայրկյան։ Ես կարող էի հարվածներ հասցնել։ Ես կարող էի հեռանալ ցանկապատից, բայց չէի ուզում։ Ես ուզում էի այդ իմպուլսն օգտագործել նրա դեմ, և դա լավ միտք էր։ Բայց ես պարզապես դադարեցի ուշադրություն դարձնել։ Ես թուլացրի պաշտպանությունս, ինչը սովորաբար չեմ անում, և վճարեցի դրա համար»,- սոցցանցերում հրապարակած տեսաուղերձում նշել է բրազիլացի մարտիկը։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանն առաջին ռաունդում նոկաուտի էր ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին։ Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 27 հանդիպման, տարել 24 հաղթանակ ու կրել 3 պարտություն։

Դավիթ Եղիազարյան