Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը, առևտրատնտեսական կապերի զարգացումը, Անիի պատմական կամրջի վերականգնման աշխատանքները, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և TRIPP-ի իրականացման հարցերը։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստրև․

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին և ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջև կապերի ձևավորմանը, ինչպես նաև Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետևողական իրականացումը։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում, ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։