Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը

Լուրեր

23.09.2026 | 23:23
Վթարվել է Արզական-Քանաքեռ-Զովունի ջրատարը
23.09.2026 | 23:13
Միրզոյանն ու Սիրիայի ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացմանը
23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ ԱԳ և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստանի և Սիրիայի միջև քաղաքական երկխոսության ակտիվացման, բարձր մակարդակի փոխայցելությունների և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև հումանիտար հարցերը։

ԱԳՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ:

Ի շարունակություն նախորդ շփումների՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ շփումների ակտիվացման և բարձր մակարդակով փոխայցելությունների միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Նախարար Միրզոյանը նշել է նաև Սիրիայում հայկական համայնքի դերը՝ որպես երկու ժողովուրդներին սերտ կապող գործոն: