Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
Քաղաքականություն
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդ է ձերբակալվել սոցիալական ցանցերում երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի հետ արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարներ տարածելու համար, գրում են տեղական լրատվամիջոցները։
Անկարայի դատախազության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ կասկածյալ Մեհմեթ Չաքմաքն իր WhatsApp-ում հրապարակումներ է արել, որոնցում ներառված են եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի լուսանկարները, ինչպես նաև իր սեփական լուսանկարները, որոնք, ըստ գնահատման, ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։


Պարզվել է, որ վիճելի գրառումները տպավորություն են ստեղծել, որ Չաքմակը կապեր ունի պետական պաշտոնյաների հետ և զգալի ազդեցություն է ունեցել նրանց վրա։
Քննության շրջանակնում Մեհմեթ Չաքմակը ձերբակալվել է՝ «ազդեցության տարածման» և «հանրության շրջանում անհանգստություն, վախ կամ խուճապ առաջացնելու նպատակով կեղծ տեղեկատվություն տարածելու» մեղադրանքով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

