Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ

Լուրեր

23.09.2026 | 22:58
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջաններում 
23.09.2026 | 22:45
Հայտնի է՝ վաղը որ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
23.09.2026 | 22:43
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը
23.09.2026 | 22:33
Ավելի քան 60 հազար քաղաքացի մասնակցել է Անկախության 35-ամյակին նվիրված Երևանի միջոցառմանը․ ԿԳՄՍՆ
23.09.2026 | 22:15
Թուրքիայում տղամարդու են ձերբակալել՝ Էրդողանի հետ ԱԲ-ով ստեղծած լուսանկարներ տարածելու համար
23.09.2026 | 22:04
Փաշինյանը հանդիպել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանին
23.09.2026 | 21:52
2027-ից առանց լիցենզիայի չի թույլատրվի «խաղատուն», «բուքմեյքեր» և նման անվանումների օգտագործումը․ ՊԵԿ
23.09.2026 | 21:38
Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի գործը՝ 28 հողամասերի օտարման վերաբերյալ, ուղարկվել է դատախազին
23.09.2026 | 21:26
Պուտինն ընտրությունների ընթացքում ընտրատեղամասերում հերթերը կապել է պատերազմին «աջակցության» հետ
23.09.2026 | 21:16
Նյու Յորքում մեկնարկել է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
23.09.2026 | 21:12
Մհեր Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են երկկողմ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները
23.09.2026 | 21:09
Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մրցանակի գլխավոր քարտուղարի հետ
23.09.2026 | 21:00
ՀՀ-ն կարող է 102-րդ բազայի մնալու պայման դնել, որ ՌԴ-ն հոգա ծախսերն ամբողջությամբ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.09.2026 | 20:49
Էրդողանի մրցակից Անկարայի քաղաքապետը դուրս է եկել ընդդիմադիր կուսակցությունից
23.09.2026 | 20:40
Ռուսական ռազմական ուղղաթիռը խախտել է Լեհաստանի սահմանը
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է սեպտեմբերի 18-20-ը Ռուսաստանում անցկացված Պետդումայի ընտրությունները և շնորհակալություն հայտնել ռուսաստանցիներին ընտրական գործընթացին «ակտիվ մասնակցության» համար։

«Հայտնի է, որ մեզ փորձում էին խանգարել, տապալել այս ընտրությունները, ինչի մասին վկայում են հակառակորդի՝ Մոսկվայի և այլ շրջանների ՀՕՊ համակարգերը ճեղքելու մշտական փորձերը։ Սակայն ընտրատեղամասերում գոյացած հերթերը վկայում են, որ Ռուսաստանին վախեցնելն անհնար է»,- կառավարության անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Պուտինը։

Նա հավելել է, որ «այդքան մեծ թվով մարդկանց մասնակցությունն ու քվեարկությունը» վկայում է այն մասին, որ «Ռուսաստանի ժողովուրդը աջակցում է երկրի ամրապնդմանն ուղղված մեր ջանքերին»։

«Ուզում եմ, որ դուք իմանաք, ընկերներ․ սա քվեարկություն է ձեզ համար։ Մարդիկ հավատում են ձեզ, հավատում են մեր հաղթանակին»,- դիմելով «Հատուկ ռազմական գործողության» մասնակիցներին՝ ասել է Պուտինը։

Կիրակի՝ սեպտեմբերի 20-ին, Մոսկվայի ընտրատեղամասերում նկատելի հերթեր էին գոյացել՝ հիմնականում այն պատճառով, որ էլեկտրոնային ընտրացուցակների համակարգի խափանման հետևանքով ընտրողները մի քանի ժամ շարունակ չէին կարողացել ստանալ թղթային քվեաթերթիկներ։

Բացի այդ, այս ընտրությունների ժամանակ ռուսական ընդդիմության առաջնորդները կոչ էին արել կիրակի օրը՝ տեղի ժամանակով ժամը 12:00-ին, գալ ընտրատեղամասեր՝ այդ կերպ իրենց բողոքն արտահայտելու համար։ Սակայն նման հերթերն ավելի քիչ էին, քան 2024 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ անցկացված «Կեսօրն ընդդեմ Պուտինի» ակցիայի ընթացքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի