Ադրբեջանը սառեցնում է «Խաղաղության կամուրջը»․ պատրաստ էինք հանդիպել՝ խնդիրներից խոսել, իրենք նպատակահարմար չգտան․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.09.2026 | 22:14
Վարդանանց փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22.09.2026 | 21:59
Հայաստանն ու Իտալիան պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը ռազմական կրթության ոլորտում. ՊՆ
22.09.2026 | 21:55
ԵՄ-ի դժվար փոխզիջումը․ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2029 թվականը, Ուսմանովն ու Ֆրիդմանը՝ ցուցակից դուրս
22.09.2026 | 21:43
G7-ը հութիներից պահանջում է «անհապաղ» դադարեցնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումները, իսկ Իրանից՝ դադարեցնել ապստամբներին աջակցությունը
22.09.2026 | 21:28
Air Fest Armenia VII․ ավիացիան կրկին միավորում է հազարավոր մասնակիցների
22.09.2026 | 21:14
Սուրեն Պապիկյանը և ռազմական ոստիկանության պետը քննարկել են առաջիկա անելիքները
22.09.2026 | 21:00
Ադրբեջանը սառեցնում է «Խաղաղության կամուրջը»․ պատրաստ էինք հանդիպել՝ խնդիրներից խոսել, իրենք նպատակահարմար չգտան․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:44
Թրամփի՝ Nvidia-ի հետ գործարքը Հայաստանը վերածում է ամերիկյան ԱԲ ենթակառուցվածների hամաշխարհային կենտրոններից մեկը․ Bloomberg
22.09.2026 | 20:32
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ից գրեթե 259 հազար զինծառայող․ ԶԼՄ-ներ
22.09.2026 | 20:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ը Ռուբեն Վարդանյանի ահազանգին է անդրադարձել
22.09.2026 | 20:10
Թաթայի ելույթի 1 րոպեն՝ 2 մլն 400 հազար դրամ․ որքան են գնահատվել մյուս արտիստների կատարումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:00
ՀՀ-ն աշխարհի թիվ 1 հակառուս երկրի անուն է հանել՝ ԵՄ-ին անդամակցելու ռեալ քայլ չանելով․ արնախումի հետ բանավիճում ենք․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:56
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Փաշինյանից ու Ալիևից, անդրադարձել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:50
Խոստումները կուտակվում են, ջուրը՝ ոչ․ ինչու ջրամբարները չեն կառուցվում
22.09.2026 | 19:39
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հարցը․ Կրեմլ
Բոլորը

Քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է հայ-ադրբեջանական բանակցությունների ներկայիս փուլից, «Թրամփի ուղի» նախագծի շուրջ զարգացումներից, ինչպես նաև տարածաշրջանում Ռուսաստանի ակտիվացող դերից։ 

Խոսելով «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասին՝ վերլուծաբանը նշում է, որ այն այս պահին սառեցված է։

«Սառեցման փուլում է… երբ որ Հաջիևը նախապատրաստում էր այդ միջոցառումը, ինքը արդեն գիտեր, որ սառեցման գործընթացը «Խաղաղության կամուրջ»-ի դեպքում ակնկալվում է»,- նշում է նա՝ հավելելով, որ թեև հայկական կողմը պատրաստ էր քննարկումների, սակայն Բաքվոից համարեցին, որ դրա նպատակահարմարությունն այս փուլում չկա։ Նավասարդյանի խոսքով՝ պատճառը ընդհանուր գործընթացի մշուշոտ լինելն է. «Քանի որ բավականին անորոշ է ընթացքը հայ-ադրբեջանական հարաբերությունների, բնականաբար, նաև «Խաղաղության խաչմերուկ»-ը, որը ուզենք թե չուզենք կապված է նաև պաշտոնական օրակարգի հետ, տվյալ պայմաններում երևի չի կարող արդյունավետ գործել և ընդհանրապես գործել»։

Անդրադառնալով Բաքվի կողմից պարբերաբար շրջանառվող թեմաներին, այդ թվում՝ Արցախում հայկական կողմի տնտեսական գործունեությունը որպես «թալան» ներկայացնելուն, վերլուծաբանն ընդգծում է. «Ցանկացած տնտեսական գործունեություն… Լեռնային Ղարաբաղում մինչև 2020 թվականը, կարող է մեկնաբանվել Ադրբեջանի կողմից որպես թալան։ Թեև մենք հասկանում ենք, որ իրական կյանքը այդպիսի պարզունակ մոտեցումներ չպիտի ունենա»։ Ըստ նրա՝ Բաքուն շատ ավելի լավ տեսք կունենար միջազգային հանրության առջև, եթե «ընդուներ հայերի ներդրումը իր տարածքում… և հստակ ծրագիր ունենար դա էլ պահպանելու»։

Բանակցությունների առավել բարդ կետերից մեկի՝ անկլավների վերաբերյալ Նավասարդյանը նկատում է․«Անկլավների հարցում շատ դժվար է գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի երկու կողմերին»։ Ըստ վերլուծաբանի՝ եթե համաձայնություն չկայանա, իրավիճակը կարող է սրվել. 

«Եթե անկլավների թեման, ի վերջո, որպես լուծում չընտրեն, ոչ մի բան չփոխեն, ցանկացած այլ սցենար, ցանկացած այլ զարգացում ենթադրելու է որոշ ոչ թեժ գործողություններ։ Եվ Տիգրանաշենի պարագայում մենք արդեն տեսնում ենք դրա դրսևորումները…»։

Վերլուծելով միջազգային դերակատարների ազդեցությունը մեր տարածաշրջանում՝ Բորիս Նավասարդյանը մատնանշում է Միացյալ Նահանգների դերի նվազումը և Ռուսաստանի ակտիվացումը։

«ԱՄՆ կշիռը մեր տարածաշրջանում հարցերի լուծման տեսակետից… պակաս է, քան կարող էր լինել։ Դրան գումարած՝ ԱՄՆ ներսում կա քաղաքական տուրբուլենտություն, որը նույնպես չի նպաստում նրան, որ ԱՄՆ-ն ինչ-որ վճռական հարցեր լուծի մեր տարածաշրջանում»,- պարզաբանում է նա։

ԱՄՆ-ի դիրքերի թուլացման ֆոնին, ըստ նրա, մեծանում է Մոսկվայի ազդեցությունը լարվածության գոտում. «Այս պայմաններում Ադրբեջանին հավելյալ ճնշումներից պաշտպանելու անհրաժեշտությունը նվազում է, և Ռուսաստանի որոշ առաջարկները կամ Ռուսաստանի կողմից սպառնալիքները ստանում են լրացուցիչ կարևորություն և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի համար»։ 

Միևնույն ժամանակ, Նավասարդյանն ընդգծում է Ռուսաստանի գործելաոճի տարբերությունը երկու երկրների նկատմամբ. «Մենք տեսնում ենք, ինչքանով ինտենսիվ է աշխատում Ռուսաստանը անգամ ունենալով լուրջ խնդիրներ Ուկրաինայում, նաև Երևանի և Բաքվի ուղղությամբ։ Այդ աշխատանքի բնույթը տարբեր է. եթե Հայաստանի պարագայում հիմնականում սպառնալիքների լեզուն է օգտագործվում, Ադրբեջանի դեպքում ավելի շատ համոզելու…»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան