Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար

Լուրեր

22.09.2026 | 19:11
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը բաց է ՄԱԿ-ում Իրանի հետ հանդիպման համար
22.09.2026 | 19:00
Կա առաջարկ՝ եկեղեցին հարկվի, ծախսերը տեսնենք, բայց պետությունը ՀԱԵ-ին վերադարձնի հարկերը․ օրենք է մշակվում․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:44
Վաղարշապատի կինոթատրոնի շենքը 55 հազար դոլարով օտարելու գործարքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
22.09.2026 | 18:29
«Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար». Մեսին ցուցադրել է հրաժեշտի հանդիպման համազգեստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:19
Իրանը պատրաստ է վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը թուլացնի ռազմական ճնշումը և վերացնի շրջափակումը
22.09.2026 | 18:10
Քրիստիննե Գրիգորյանը Բաքու է մեկնել // Թրամփը՝ ԱՄՆ-ում զինամթերքի պակասի պնդումների մասին․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 18:02
Թուրքիայի դպրոցում զինված հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 11-ի
22.09.2026 | 17:51
Հայաստանի ու Մեքսիկայի պատանեկան թիմերում խաղացած ֆուտբոլիստը հրավիրվել է ԱՄՆ-ի Մ-17 հավաքական
22.09.2026 | 17:36
Արեգնազ Մանուկյանը տուն կգնա․ դատարանը խափանման միջոց է ընտրել տնային կալանքը
22.09.2026 | 17:34
Վաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար
22.09.2026 | 17:25
ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների տեղամասային հանձնաժողովների ղեկավար պաշտոնները
22.09.2026 | 17:16
Տուգանվել են «Ռադիոտուն»-ը, «Ավտոռադիո»-ն և «Նոյյան տապան»-ը. ՀՌՀ
22.09.2026 | 17:07
«Ալաշկերտի», «Փյունիկի» ու «Արարատի» ֆուտբոլիստները հրավիրվել են աֆրիկյան հավաքականներ
22.09.2026 | 16:57
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի առիթը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 16:44
ԱՄՆ-ն 1.1 մլն դոլար է ներդրել Եղեգնաձորի նոր հրշեջ կայանի կառուցման համար
Բոլորը

ԱՄՆ-ը Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Ալիմովին վիզա չի տրամադրել՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համար։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովին, գրում է Current time-ը։

«Չեմ հիշում, որ երբևէ Ռուսաստանի Դաշնության պատվիրակների՝ ՄԱԿ-ի հարթակում անցկացվող միջոցառումներին մասնակցելու համար ներկայացված վիզայի բոլոր դիմումները լիովին բավարարված լինեն»,- ասել է նա։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ վիզայի տրամադրումը մերժելու հարցը ԱՄՆ իշխանությունների հետ քննարկումների թեմաներից մեկը կլինի։ Նրա խոսքով՝ դա խախտում է ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկրի պարտավորությունները։

Նյու Յորքում սեպտեմբերի 22-ին կմեկնարկի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթը։ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Լոգվինովը հայտնել է, որ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում նախատեսված է նրա հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ում, ինչպես սպասվում է, կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Բանակցությունների հիմնական թեման, այսպես կոչված, էներգետիկ հրադադարի հնարավորության քննարկումն է։ Վերջին շրջանում Թրամփը բազմիցս անդրադարձել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հասցվող հարվածների թեմային՝ նշելով, որ դրանք հանգեցնում են դիզելային վառելիքի գների աճի։ Նախօրեին Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան պատրաստ է հրաժարվել նման հարվածներից, եթե Ռուսաստանը չհարվածի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի