ՀՀ-ն աշխարհի թիվ 1 հակառուս երկրի անուն է հանել՝ ԵՄ-ին անդամակցելու ռեալ քայլ չանելով․ արնախումի հետ բանավիճում ենք․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.09.2026 | 21:14
Սուրեն Պապիկյանը և ռազմական ոստիկանության պետը քննարկել են առաջիկա անելիքները
22.09.2026 | 21:00
Ադրբեջանը սառեցնում է «Խաղաղության կամուրջը»․ պատրաստ էինք հանդիպել՝ խնդիրներից խոսել, իրենք նպատակահարմար չգտան․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:44
Թրամփի՝ Nvidia-ի հետ գործարքը Հայաստանը վերածում է ամերիկյան ԱԲ ենթակառուցվածների hամաշխարհային կենտրոններից մեկը․ Bloomberg
22.09.2026 | 20:32
Ուկրաինայում զոհվել է ՌԴ-ից գրեթե 259 հազար զինծառայող․ ԶԼՄ-ներ
22.09.2026 | 20:19
Ադրբեջանում հայ բանտարկյալները հայտնում են իրավունքների խախտման մասին․ HRW-ը Ռուբեն Վարդանյանի ահազանգին է անդրադարձել
22.09.2026 | 20:10
Թաթայի ելույթի 1 րոպեն՝ 2 մլն 400 հազար դրամ․ որքան են գնահատվել մյուս արտիստների կատարումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 20:00
ՀՀ-ն աշխարհի թիվ 1 հակառուս երկրի անուն է հանել՝ ԵՄ-ին անդամակցելու ռեալ քայլ չանելով․ արնախումի հետ բանավիճում ենք․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:56
Թրամփը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է Փաշինյանից ու Ալիևից, անդրադարձել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:50
Խոստումները կուտակվում են, ջուրը՝ ոչ․ ինչու ջրամբարները չեն կառուցվում
22.09.2026 | 19:39
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սև ծովում նավերի վրա հարձակումների դադարեցման հարցը․ Կրեմլ
22.09.2026 | 19:30
Բաքուն դիմել է Ինտերպոլին․ հայերին մեղադրում է Դադիվանքից խաչքարեր ու որմնանկարներ «գողանալու մեջ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 19:14
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը բաց է ՄԱԿ-ում Իրանի հետ հանդիպման համար
22.09.2026 | 19:00
Կա առաջարկ՝ եկեղեցին հարկվի, ծախսերը տեսնենք, բայց պետությունը ՀԱԵ-ին վերադարձնի հարկերը․ օրենք է մշակվում․ Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 18:44
Վաղարշապատի կինոթատրոնի շենքը 55 հազար դոլարով օտարելու գործարքի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել
22.09.2026 | 18:29
«Խաղաշապիկ ամբողջ կյանքի համար». Մեսին ցուցադրել է հրաժեշտի հանդիպման համազգեստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական վտանգներին և Հայաստանում ռուսական ռազմաբազայի գործոնին։

Հաջիևի հանրահայտ բեմականացման աղմուկը չմարած՝  Բաքուն այս անգամ որոշել է մեղադրել հայերին Դադիվանքում ռեստավրացիա իրականացնելու ու «գողության» մեջ։ Նշվում է, թե հայերը Դադիվանքում վերականգնման աշխատանքներ են արել 1997-2011 թվերին՝ ՀՀ-ի և ՀԱԵ-ի միջոցներով, և Հայաստան են տեղափոխել համալիրին պատկանող խաչերը, զանգերը և այլ տարրեր։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Դալլաքյանն ընդգծել է, որ Հայաստանի լռությունը թույլ է տվել Ադրբեջանին իրեն դրսևորել որպես թելադրող կողմ. «Հարձակվող կողմը Ադրբեջանն է, որը անարդար է՝ հաշվի առնելով այն հանցագործությունները… քաղաքացիական օբյեկտներին հարվածելու, մարդկանց սպանելու հետ կապված, բայց Հայաստանը, քանի որ դրա մասին չի խոսում տարբեր պատճառներով, հիմա, այսպես ասած, քարտերը վերցրել է Իլհամ Ալիևը»։

Բանախոսը հերքել է այն թեզը, թե տարածաշրջանում արդեն իսկ խաղաղություն է հաստատվել՝ մատնանշելով Բաքվի չդադարող նկրտումները.

«Եվ մի էստեղ կարևոր բան կա, որ ասում ենք խաղաղություն է հաստատվել։ Խաղաղություն չի հաստատվել։ Հայ ժողովուրդը մեծ ցավով հասկացել է, որ Արցախի հարցը օգտագործվում է տարբեր կեղծիքերով, մասնավորապես ավելի շատ Ռուսաստանի կողմից: Բայց խաղաղություն չի հաստատվել։ Արցախից հրաժարվեցինք, հիմա էլի ինչ-որ միջանցքներ, անկլավներ։ Սա ցույց է տալիս, որ… Ադրբեջանը նպատակ չունի իրականում խաղաղության գնալ, հրաժարվել նույնիսկ իր առավելապաշտությունից»։ Ըստ նրա՝ Բաքուն շարունակելու էտորպեդահարել խաղաղության գործընթացը, սահմանազատումը չշարունակել։

Դալլաքյանի դիտարկմամբ՝ դաշնակից համարվող պետություններն իրականում ունեն ընդհանուր նպատակներ, որոնք սպառնում են Հայաստանին. «Պուտինը, Էրդողանը և Ալիևը միշտ էլ իրենց մտքում պահում են հարձակումը»։ Նա քննադատել է նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը, ըստ որի՝ ԵՄ-ի ուղղությամբ հստակ քայլեր չեն արվում, և ըստ բանախոսի՝ արդյունքում Մոսկվան հավելյալ ճնշման լծակներ է ստացել. «Պուտինը գտել է ձև, դա ի դեպ շնորհիվ Հայաստանի սխալ քաղաքականության, հենց պատին սեղմելու…»։ Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է հաղորդակցության ուղիներով ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական նպատակներով. «Ռուսաստանը չի հրաժարվել երկաթուղուց։ Ռուսաստանը էնտեղից օգուտ չունի ֆինանսական… դա աշխարհաքաղաքական հարց է»։

Անդրադառնալով Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանը՝ վերլուծաբանը հստակեցրել է, որ այն ծառայում է բացառապես ՌԴ շահերին. «Հայաստանի իշխանությունները պարբերաբար նշել են, որ բազայի հեռացման հարց օրակարգում չկա։ Ռուսաստանը չի հանի, Ռուսաստանին էդ բազան պետք չի որ Հայաստանին պաշտպանի… Դա պետք է, որ մոնիտորինգ անեն իրենց զենքերով Թուրքիայի տարածքը, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի։ Այսինքն բազան չեն բերել, որ մեզ պաշտպանեն»։ Դալլաքյանի խոսքով՝ բազան հանելու պահանջի համար պետք է լինեն հիմքեր, իսկ «հիմքը ո՞րն է»։

Ամփոփելով իր խոսքը՝ Լիլիթ Դալլաքյանն անընդունելի է համարել ներկայիս հանրային և քաղաքական խոսույթում առկա երկու հակադիր և իրականությունից կտրված մոտեցումները.
«Այո՛, երկու ծայրահեղություն է։ Մի կողմը ասում է, որ եթե Պուտինը չլինի, մեզ ոչ մեկ Թուրքիայից չի կարող պաշտպանել… Երկրորդ կողմն էլ ասում է, որ խաղաղություն է հաստատվել… Մենք էստեղ օդում չենք կարող բաներ ասել… Մենք պետք է ամեն ինչ նայենք դինամիկ զարգացումների մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան