Պատրաստ ենք հակահարված տալ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում․ Լիտվայի վարչապետ

Լուրեր

22.09.2026 | 15:13
Փաշինյանին «դավաճան» անվանած բլոգերն արդարացվել է // Բաքվի մեղադրանքը՝ Դադիվանքից խաչեր «գողանալու» շուրջ․ ԼՈՒՐԵՐ
22.09.2026 | 15:02
Շարունակվել են աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները
22.09.2026 | 14:52
Նախագահի աշխատակազմը և՛ բարձր աշխատավարձ է ուզում, և՛ պարգևավճար․ դիմել են Կառավարությանը և մերժում ստացել
22.09.2026 | 14:46
42-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մոտ 1.4 կգ մարիխուանա
22.09.2026 | 14:37
Լատվիան արգելափակել է Ուսմանովի և Ֆրիդմանի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների չեղարկումը
22.09.2026 | 14:28
Հայաստանը և Հորդանանը քննարկել են էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները
22.09.2026 | 14:21
«Ռեալի» ֆուտբոլիստներն ամենաքիչն են վազում Լա Լիգայում
22.09.2026 | 14:20
Տնօրեն կա, որ 20 մլն դրամ է ստանում. ինչո՞ւ պետք է 1 մլն դրամով գա նախարար աշխատի. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 14:15
Արարատ Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին
22.09.2026 | 14:07
Սպիտակ տունը Trump TV-ն է գործարկել՝ ի պատասխան մի շարք հեռուստաալիքների բոյկոտի
22.09.2026 | 13:58
ՄԻՊ-ը զորամասերում ուսումնասիրել է բռնության և վատ վերաբերմունքի կանխարգելման մեխանիզմները
22.09.2026 | 13:49
Պատրաստ ենք հակահարված տալ Ռուսաստանի կողմից ագրեսիայի դեպքում․ Լիտվայի վարչապետ
22.09.2026 | 13:40
Տիգրանաշենում ծառ էիք տնկում, եթե Փաշինյանը հանձնի, ծառերը խանգարելո՞ւ են. լրագրողը` ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 13:31
Լիոնել Մեսին երկրորդ տեղ է բարձրացել տուգանային հարվածով գոլերի ցուցանիշով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.09.2026 | 13:22
Մակրոնը Թրամփի հետ Ուկրաինայի ենթակառուցվածքների պաշտպանության հարցն է քննարկել
Բոլորը

Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկյավիչյուսը BBC-ի Newsnight հաղորդման ժամանակ հայտարարել է, որ Վիլնյուսը Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքների պայմաններում մշակել է տարհանման ծրագրեր, սակայն ընդգծել է, որ հնարավոր հարձակման դեպքում լիտվացիները չեն պատրաստվում հանձնվել։

«[Հարձակման դեպքում] մենք հակահարված կտանք: Մենք կմտնենք պայքարի մեջ»,- հայտարարել է նա։

Վարչապետի խոսքով՝ Լիտվայի բնակիչները Ռուսաստանի կողմից մշտական սպառնալիք են զգում, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի՝ Լիտվայի օդային տարածք ներթափանցելու պատճառով։

«Մենք դիտարկում ենք տարբեր սցենարներ, և դրանցից ոչ բոլորն են լայնորեն քննարկվում հանրային մակարդակում։ Մենք բախվում ենք կոնկրետ սպառնալիքների․ գուցե ոչ ամեն օր, բայց մենք դրանք զգում ենք, և մեզ համար դա իրականություն է»,- ասել է Սինկյավիչյուսը։

Լիտվայի վարչապետի հայտարարությունը հնչում է մեկ շաբաթ անց  այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի կործանիչների օդաչուները խոցել են Լիտվա ներխուժած անօդաչու թռչող սարքը։ Երկրի իշխանությունների տվյալներով՝ անօդաչու սարքն արձակվել էր դեպի Ուկրաինա և շեղվել էր իր ուղուց՝ ուկրաինական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների աշխատանքի հետևանքով։

Թարգմանությունը՝ Էմմա  Չոբանյանի