Փաշինյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին
Քաղաքականություն
22.09.2026 | 09:33
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կլինի ԱՄՆ-ում։ Նյու Յորքում նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա բարձրաստիճան հատվածում և կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի ու այլ գործընկերների հետ։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:
Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

