Քաղաքական ուժերը միլիոններ չեն խնայում. ՀՀԿ-ն քարոզարշավին ծախսել է 114 մլն, «Իմ քայը»՝ 94 մլն, ԲՀԿ-ն՝ 70 մլն

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը ջանք, իսկ ոմանք էլ միլիոններ չեն խնայում իրենց քարոզարշավը ճոխ անցկացնելու համար: Ամենաշատ գումարները ծախսել են «Իմ քայլը» դաշինքը, Հանրապետական կուսակցությունը և ԲՀԿ-ն:

Նշենք, որ «Ընտրական օրենսգրքի» համաձայն՝ քաղաքական ուժերը քարոզչանյութեր պատրաստելու և տարածելու համար 500 մլն դրամից ավել գումար ծախսելու իրավունք չունեն:

Տեղեկացնենք, որ այս գումարի շրջանակներում քաղաքական ուժերը հեռուստաընկերություններից եթերաժամեր են պատվիրել, տպագրել են իրենց նախընտրական պլակատները և վճարել են գովազդային վահանակների համար:

Այսպիսով. դեկտեմբերի 5-ը ներառյալ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական հիմնադրամում եղել է 136 մլն դրամ, որից ծախսվել է 94 մլն դրամը:

ՀՀԿ-ն 124 մլն դրամից ծախսել է 114 մլն դրամից ավելի գումար:

Շռայլությամբ երրորդ տեղում Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է: Նախընտրական հիմնադրամում առկա 80 մլն դրամից դեկտեմբերի 5-ի դրությամբ այս ուժը ծախսել է 70 մլն դրամը:

«Դաշնակցություն» կուսակցությունը ԿԸՀ ներկայացրած տեղեկանքում նշել է, որ քարոզչական ծախսերի համար նախատեսել է 33 մլն դրամ, բայց ծախսել է 29 մլն դրամը:

Մյուս «փողատեր» ուժը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 24 մլն դրամով, որից ծասել է 17 մլն դրամը:

«Մենք» կուսակցությունների դաշինքը 20 մլն-ից քարոզարշավի համար ծախսել է մոտ 9 մլն դրամը:

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը 10 մլն-ից 9 մլն-ի շրջանակներում է քարոզարշավ իրականացրել:

 

ՕԵԿ-ը՝ 7 մլն-ից ծախսել է 6,5 մլն-ը:

Քարոզարշավի ծախսերի համար 5 մլն դրամ է հատկացրել «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը, սակայն ծախսել է 3 մլն դրամը:

«Քրիստոնեական ժողովրդավարական վերածնունդ» կուսակցությունը իր նախընտրական հիմնադրամում առկա 2,5 մլն-ից 1,5 մլն-ն է ծախսել:

Ամենահամեստ քարոզարշավն իրականացնում է «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Այս կուսակցության նախընտրական հիմնադրամում դեկտեմբերի 5-ի դրությամբ եղել է 600 դրամ, իսկ մինչ այդ ծախսվել է 489 հազար 400 դրամ:

Այս թվերն աճելու են, քանի որ սրանց է գումարվելու նաև դեկտեմբերի 6-ին և 7-ին կատարված ծախսերի գումարը: Դեկտեմբերի 5-ի դրությամբ բոլոր քաղաքական ուժերը միասին ծախսել են 355 մլն դրամ:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ը լռության, իսկ 9-ն էլ ընտրության օրեր են:

 

Հայկ Վարդանյան