Անկախության տոնի առթիվ ՆԳՆ 9 ծառայող պարգևատրվել է պետական մեդալներով

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անկախության տոնի առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար ՆԳՆ 9 ծառայող պարգևատրվել է պետական մեդալներով։ Պարգևատրման հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել`

Մխիթար Գոշի մեդալով՝

Արմեն Սերգեյի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ

«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով՝

Արսեն Վարդանի ՈՍԿԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ

Արտակ Սերյոժայի ԳՈՒՐՋԱՆՅԱՆԻՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ռաֆիկ Արմենի ԱԼՈՅԱՆԻՆ Ոստիկանության գվարդիայի հատուկ սպառազինության և մարտավարության գնդի 1-ին գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան

Հեղինե Հայկի ԼՈՌՅԱՆԻՆ Ոստիկանության պարեկային ծառա-յության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի ավագ պարեկ, ոստիկանության ավագ լեյտենանտ

Երախտագիտության մեդալով՝

Վարդան Ազատի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի տեղակալ

Գևորգ Վարուժանի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Վահե Մելիքի ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հատուկ ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ»: