Այսօրվա իշխանությունները ծրագրված գնում են երկրի ապամոնտաժման. Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.09.2026 | 16:06
Անկախության տոնի առթիվ ՆԳՆ 9 ծառայող պարգևատրվել է պետական մեդալներով
21.09.2026 | 15:55
«Եդինայա Ռոսիա»-ն խորհրդարանում 355 մանդատ կստանա՝ իր պատմության մեջ ամենամեծ խմբակցությունը ձևավորելով
21.09.2026 | 15:50
Անկախության տոնի առթիվ ՊՆ 10 զինծառայող պարգևատրվել է պետական պարգևներով
21.09.2026 | 15:45
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
21.09.2026 | 15:44
Առ Աստված մեր խնդրանքը բարձրացրինք, որ անսասան լինի հայոց պետականությունը և երկիրը. Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 15:32
Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
21.09.2026 | 15:21
Հորմուզի նեղուցում անհայտ արկը հարվածել է լցանավի․ անձնակազմի երկու անդամ վիրավորվել է
21.09.2026 | 15:21
Փաշինյանն ու Նոբելյան մրցանակակիր տնտեսագետը քննարկել են Հայաստանում բարեփոխումների արդյունավետությունը
21.09.2026 | 15:10
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել // Կաթողիկոսը «Եռաբլուր» է այցելել․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 15:03
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
21.09.2026 | 14:50
Այսօրվա իշխանությունները ծրագրված գնում են երկրի ապամոնտաժման. Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 14:34
Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները Գանձասարի վանական համալիր են այցելել
21.09.2026 | 14:26
Լավրովը Արարատ Միրզոյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ
21.09.2026 | 14:17
Հայ մարզիկները Ստամբուլում 14 ոսկե մեդալ են նվաճել գրեփլինգի հեղինակավոր մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 14:05
Ուկրաինայի մի քանի շրջանների վրա ռուսական հարձակման հետևանքով զոհ և վիրավորներ կան
Բոլորը

«Հայ ազգային կոնգրես»-ի վարչության փոխնախագահ, քաղաքական գործիչ Արամ Մանուկյանը ՀՀ անկախության 35-ամյակի օրը հրավիրված ասուլիսի ժամանակ հանրությանը ներկայացրեց 1991 թվականի հանրաքվեի փաստաթղթերն ամփոփող նոր ժողովածուն, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանի պետականությանը «սպառնացող վտանգներին»՝ կոչ անելով համախմբվել անկախության պահպանման շուրջ։

Ասուլիսի սկզբում Մանուկյանն ընդգծեց, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Անկախության հանրաքվեն հայ ժողովրդի պատմության ամենամասսայական և առանցքային իրադարձությունն է, որին ավելի քան 2 միլիոն 42 հազար քաղաքացի կողմ է քվեարկել: Նրա բնորոշմամբ՝ քվեարկությունը ոչ միայն քվեաթերթիկ գցելն էր, այլև հոգեբանական կարևոր քայլ, որով քաղաքացիները հայտ ներկայացրին իրենց պետության կառուցման համար։

«Սեպտեմբերի 21-ը նախկին սերունդների երազանքի իրականացումն էր և փոխանցված էստաֆետ հաջորդ սերունդներին»,- հայտարարեց Մանուկյանը։

Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Արամ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ այսօրվա իշխանությունները ծրագրավորված և համակարգված գնում են երկրի ապամոնտաժմանը։ Նրա խոսքով՝ ասուլիսի նպատակն է «SOS» ահազանգ հնչեցնել և կանխել այդ գործընթացը:

«Ո՞վ պետք է անի դա առաջին հերթին, եթե ոչ մենք, որովհետև բացատրություն կա. մենք ուրիշներից լավը չենք, մենք այդ գործի ակունքներում ենք կանգնած, մեզ համար դա մտահոգության աղբյուր է, և մենք պարտք ունենք։ Բացի այն, որ ցանկություն ունենք մեր երկրի անկախության գործընթացը պահելու, մենք նաև այդ գործընթացը պետք է անեք և բոլորս պետք է ակտիվ լինենք»,- նշեց Մանուկյանը։

Նա ընդգծեց, որ պետականության պահպանումը, ինչպես 1991 թվականին, պետք է դառնա համազգային առաջնահերթ խնդիր։ Մանուկյանը կոչ արեց համախմբվել քաղաքական, քաղաքացիական ու հասարակական բոլոր ուժերին, մտավորականներին՝ անկախ սեռից, տարիքից ու դավանանքից: Նա նշեց, որ նախաձեռնելու են կոնսուլտացիաներ այն քաղաքական ուժերի հետ, որոնց համար մտահոգություն է երկրի անկախությունը կորցնելու վտանգը:

Ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաև Արամ Մանուկյանի կազմած «Անկախության հանրաքվե» գիրքը, որն ամփոփում է հանրաքվեին նախորդած գրեթե բոլոր փաստաթղթերը, ԽՍՀՄ կենտրոնական իշխանություններից եկած նամակներն ու դրանց տրված պատասխանները, ինչպես նաև միջազգային դիտորդների և մամուլի գնահատականները։ Ելույթի ավարտին Արամ Մանուկյանը շնորհավորել է Անկախության տոնի առթիվ և հորդորել բոլորին միասին տեր կանգնել Հայաստանի անկախությանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան