Հորմուզի նեղուցում անհայտ արկը հարվածել է լցանավի․ անձնակազմի երկու անդամ վիրավորվել է

Լուրեր

21.09.2026 | 16:27
Հայտնի են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին առաջադրված կուսակցություններն ու դաշինքները
21.09.2026 | 16:14
Սի Ցզինպինը սեպտեմբերի 23-25-ն ԱՄՆ կայցելի․ Թրամփի հետ բանակցություններ են սպասվում
21.09.2026 | 16:06
Անկախության տոնի առթիվ ՆԳՆ 9 ծառայող պարգևատրվել է պետական մեդալներով
21.09.2026 | 15:55
«Եդինայա Ռոսիա»-ն խորհրդարանում 355 մանդատ կստանա՝ իր պատմության մեջ ամենամեծ խմբակցությունը ձևավորելով
21.09.2026 | 15:50
Անկախության տոնի առթիվ ՊՆ 10 զինծառայող պարգևատրվել է պետական պարգևներով
21.09.2026 | 15:45
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
21.09.2026 | 15:44
Առ Աստված մեր խնդրանքը բարձրացրինք, որ անսասան լինի հայոց պետականությունը և երկիրը. Գարեգին Բ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 15:32
Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
21.09.2026 | 15:21
Հորմուզի նեղուցում անհայտ արկը հարվածել է լցանավի․ անձնակազմի երկու անդամ վիրավորվել է
21.09.2026 | 15:21
Փաշինյանն ու Նոբելյան մրցանակակիր տնտեսագետը քննարկել են Հայաստանում բարեփոխումների արդյունավետությունը
21.09.2026 | 15:10
Պատգամավորները 590 հազար դրամ պարգևավճար են ստացել // Կաթողիկոսը «Եռաբլուր» է այցելել․ ԼՈՒՐԵՐ
21.09.2026 | 15:03
Արայիկ Հարությունյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
21.09.2026 | 14:50
Այսօրվա իշխանությունները ծրագրված գնում են երկրի ապամոնտաժման. Արամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.09.2026 | 14:34
Ադրբեջանի աղվանա-ուդիական կրոնական համայնքի ներկայացուցիչները Գանձասարի վանական համալիր են այցելել
21.09.2026 | 14:26
Լավրովը Արարատ Միրզոյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնում է, որ Հորմուզի նեղուցով ընթանալիս «անհայտ արկը հարվածել է» նավթատար լցանավին, գրում է Al Jazeera-ն։

Զինվորականները UKMTO-ին տեղեկացրել են, որ անձնակազմի երկու անդամներ ստացել են «թեթև վնասվածքներ»։ Հաղորդվում է, որ նավը շարունակում է ընթացքը դեպի նշանակման նավահանգիստ։

«Նավերի անձնակազմերին խորհուրդ է տրվում զգուշությամբ նավարկել և ցանկացած կասկածելի գործունեության մասին հայտնել UKMTO-ին»,- նշել է գործակալությունը։

Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, այդ թվում՝ նավի ինքնությունը կամ արկի արձակման աղբյուրը։

Միաժամանակ, Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը կտրուկ նվազել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին: Reuters-ը, հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, հաղորդել է, որ սեպտեմբերի 19-20-ը նեղուցով անցել է ընդամենը 12 նավ։ Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 12-13-ին, նեղուցով անցել է 35 նավ: Մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը, Հորմուզի նեղուցով օրական անցնում էր մոտ 125 նավ:

Նախօրեին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Թեհրանի պայմանները չբավարարվեն և երկրի «օրինական իրավունքները» չճանաչվեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի